Ռեկտորատի այսօրվա՝ հունիսի 29-ի նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքի մասին ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Առկա եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ հիմնական հարցի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկման առանցքային թեմաներն էին՝ աշխատանքների արդիականությունը, գրախոսությունների որակը եւ «հին ու [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ աշխատակիցներ` Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը, Տվյալագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Մովսիսյանը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը դասավանդման և վերապատրաստման նպատակով հյուրընկալվել էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանում։ Հյուրընկալող [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման հաջորդ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի և մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 23-ին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում մասնակցել է «ԱՊՐԻ Արմենիա» (Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) հետազոտական կենտրոնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցած համաժողովին՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն եւ բարեկեցություն Եվրոպայի հարեւանությամբ» վերտառությամբ։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանը, Հարավային [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպվող առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը և Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 [...] Read More
Հունիսի 27-ին Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ) կայացավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական արարողությունը, որին մասնակցում էին այս կրթական ծրագրերին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանի խողողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առցանց՝ Տեխասի A&M համալսարանի [...] Read More
Հունիսի 27-ին ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն եւ ագրոնոմիա մասնագիտությունների երրորդկուրսեցիները պաշտպանում էին աշխատանքային կիսամյակի առաջին փուլի՝ ութ շաբաթ տեւած փորձուսուցման հաշվետվությունները: Միջավայրը հանդիսավոր էր, լսարանը՝ լեցուն, մոտեցումը շատ լուրջ, բայց... բարյացակամ: Արմենիա վայն ՍՊ, ArLeAm ընկերությունները, Նոր Գեղիի ջերմատնային, Աքորիի ագարակային տնտեսությունները ուսանողների բնորոշմամբ՝ լայնորեն ու սիրով են բացել իրենց դռները ագրարայինցիների առջեւ: Ե՜ւ գործնական [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հունիսի 12-ից մինչև 16-ը մասնակցել եմ վերապատրաստման Տերամոյի համալսարանում (Իտալիա)։ Հանդիպման առաջին օրը ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, կենսաբանության և սննդամթերքի տեխնոլոգիաների ստորաբաժանման պրոֆեսոր Ռոսաննա Տոֆալոյի հետ, ով ներկայացրեց համալսարանի ուսումնական և գիտական բազան, բուհի կրթական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև վերապատրաստման օրակարգը: [...] Read More
Անցյալ շաբաթ, հունիսի 19-23-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Կալիտրակա Ստամատինային, ով ժամանել էր Աթենքի գյուղատնտեսական համալսարանից։ Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Համալսարանում շրջայցի ընթացքում Ստամատինան ծանոթացավ համալսարանի մի քանի նորարարական կենտրոններին՝ հացի և շոկոլադի լաբորատորիա, թորման լաբորատորիա, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ինչպես նաև այցելեցին գրադարան, [...] Read More
Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, իսկ SOAA ծրագով նաև՝ Մարգարիտա Տիգրանյանը, որոնք ներկայումս SOAA ծրագրի [...] Read More