Օրգանական գինեգործություն․ դեռեւս 2012-ից ԵՄ-ն հստակեցրել է այս ոլորտին ներկայացվող պահանջները

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսեցիները երեկ՝ փետրվարի 14-ին, ինքնուրույն աշխատանքներ էին ներկայացնում Օրգանական գինեգործություն առարկայից: Դասախոսը՝ Արմեն Սոլոմոնյանը, կուրսը բաժանել էր հինգհոգանոց խմբերի, եւ հենց սկզբից շեշտենք, որ երիտասարդները հրաշալի-օրինակելի թիմային աշխատանք էին կատարել:

21-րդ դարի առաջին տասնամյակից ԵՄ-ն որոշումներով հստակեցրել է օրգանական խաղողագործության եւ գինեգործության բնութագրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Այսօր մեր երկրում նկատելի քայլեր են կատարվում այս ուղղությամբ, իսկ արտերկրի գերազանց փորձը ուսումնասիրելը միայն կարող է օժանդակել, որ ճիշտ ընթանանք:

Պորտուգալիա, Իտալիա, Չիլի…, եթե առաջին երկուսի փորձը մեզ լավ հայտնի է, ավելին, հենց այս կուրսի ուսանողուհի Ալլա Պողոսյանը Էրասմուս+ ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ հնարավորություն է ունեցել սովորելու Պորտուգալիայում, ապա երրորդը՝  Չիլին, ունկնդիրներից շատերի համար անհայտ-անծանոթ էր:

Ընդհանուր առմամբ հետաքրքիր էին բոլոր աշխատանքները, մատուցումը՝ գերազանց, ցուցադրական սահիկներով ուղեկցվող:

Քանի որ հեռակա համակարգի կուրս է եւ շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ, ոմանք սեփական գործն են սկսում, ու փորձում են ստեղծել օրգանական գինիներ: Համտեսեցինք Հրաչյայի գինին: Լավն էր…