Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 433ա - (+37412) 52 84 90, (+37412) 56 20 11, ներքին՝ 3-35, 3-58
- [email protected]
Ֆինանսահաշվային ամբիոնի առաքելությունն է ՀՀ գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին, ագրարային ոլորտի մասնագետների նկատմամբ շուկայի պահանջներին համապատասխան կրթական և գիտահետազոտական գործունեության իրականացումը:
Ամբիոնը պետական կրթական չափորոշիչներին, ազգային և միջազգային աշխատաշուկաների արդի պահանջներին համապատասխան, ուսանողակենտրոն ու գիտելիքահեն ուսումնառության հիման վրա պատրաստում է կիրառական հմտություններով օժտված ագրոպարենային ոլորտում մասնագիտացված հաշվապահներ և ֆինանսիստներ։
Համալսարանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին համահունչ՝ ամբիոնը հետամուտ է միջազգային փորձի հիման վրա կրթական և մասնագիտական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը, ուսումնամեթոդական հենքի բարելավմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը՝ նրանց ընդգրկելով միջազգային և տեղական կրթական կազմակերպպությունների կողմից մատուցվող վերապատրաստման դասընթացներին։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընգրկված են հանրապետության բանկային, հարկային, մաքսային և տնտեսության այլ ոլորտների փորձառու մասնագետներ։ Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվում են՝
• ուսումնական և առարկայական ծրագրերի շարունակական կատարելագործում,
• մշտադիրտարկման միջոցով որակի վերահսկողություն,
• գործնական նշանակության գիտելիքի, կարողությունների և հմտությունների ձևավորում,
• կրթական, Ֆինանսատնտեսական արդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական գործունեության իրականացում:
Ամբիոնում այսօր իսկ առկա են հանրապետության կրթական համակարգի տարբեր մակարդակներում ընդունված ամենաբարձր պահանջներին համապատասխան գիտամանկավարժական և գիտահետազոտական արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ֆինանսահաշվային ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «ֆինանսներ» ըստ ոլորտի կրթական ծրագրով:
Հաշվի առնելով ֆինանսական հատվածի զարգացման միտումները՝ իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում դասավանդվում են արդիական տարբեր առարկաներ։ Ամբիոնի դասախոսների կողմից ուսուցման պասիվ մեթոդներից անցում է կատարվել ակտիվ և ինտերակտիվ մեթոդներին։ Դասավանդման ընթացքում լայնորեն կիրառվում են դիդակտիկ նյութեր, համակարգչային տարբեր ծրագրեր։ Դասավանդման որակի բարելավման նպատակով աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման հարթակի հնարավորությունները լավագույնս կիրառելու ուղղությամբ։
Ամբիոնը չափազանց կարևորում է հետևյալ ուղղություններով գործակցությունը.
1. Փորձի փոխանակման նպատակով միջբուհական (տեղական ու միջազգային) և միջամբիոնային համագործակցության ձևավորում
2. Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով համագործակցություն պետական և մասնագիտական կառույցների հետ
3. Կրթական ոլորտ-մասնավոր հատված համագործակցության զարգացում:
Ֆինանսահաշվային ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Ֆինանսների և վարկի ու Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնների միավորման արդյունքում:
Ֆինանսների և վարկի նախկին ամբիոնը Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվել էր 1998 թվականին` հաշվի առնելով ագրոպարենային համակարգում ֆինանսիստ-տնտեսագետ մասնագետների պատրաստման ժամանակի հրամայականը: Ամբիոնը ղեկավարել են Ա.Հ. Բայադյանը, Ս. Հ. Մկրտչյանը:
Իսկ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել էր 1970 թվականին: Ամբիոնը ղեկավարել են իրենց գործին նվիրված մասնագետներ Ս. Ս. Տիտանյանը, Խ. Մ. Ավագյանը, Վ. Ա. Քլյանը, Ա. Թ. Եղիկյանը, Գ.Գ. Հայրումյանը, Ջուլիետտա Գևորգյանը:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Այրումյան Իրինա Գագիկի – տ.գ.թ., դոցենտ
- Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի – տ.գ.թ., դոցենտ
- Ավետիսյան Կարինե Հովհաննեսի- տ.գ.թ., դոցենտ
- Բաղդասարյան Արեգ Մերուժանի – տ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Արթուր Մհերի – անասնաբուժ․գ.թ., դոցենտ
- Մարկոսյան Սևակ Մեսրոպի – տ.գ.թ., դասախոս
- Տոնիկյան Արման Սամվելի- տ.գ.թ., դասախոս
- Մախմուդյան Ռաշիդ Ջասմի – տ.գ.թ., դասախոս
- Հարությունյան Թամարա Հենրիկի – տ.գ.թ., դասախոս
- Արաբյան Դավիթ Ժիրայրի – տ․գ․թ, ասիստենտ
- Ավետյան Թամարա Վարդանի – ասիստենտ
- Զարգարյան Աիդա Գևորգի – ասիստենտ
- Գևորգյան Անի Գևորգի – ասիստենտ
- Կարապետյան Մանյա Սեդրակի – ասիստենտ
- Պետրոսյան Անի Շավարշի – ասիստենտ
- Բալաբեկյան Սաթենիկ Էդվարդի – ասիստենտ
- Աբրահամյան Տաթևիկ Բարեղամի – մասնագետ
- Առաքելյան Լիլիթ Մեսրոպի – մասնագետ
Ֆինանսների կառավարում
Ֆինանսական պատրաստվածություն
Ֆինանսների վերլուծություն
Ֆինանսական վերլուծություն
Ֆինանսական հաշվապահություն
Կառավարչական հաշվապահություն
Հաշվապահական հաշվառման հիմունքներ
Հաշվապահական հաշվառում
Նյութական ակտիվներ
Դրամական միջոցներ, առևտրային դեբիտորական և կրեդիտորական պարտքեր
Աշխատակիցների հատուցումներ
Ֆինանսական գործիքներ, փոխառու միջոցներ և պետական շնորհներ
Ֆինանսներ և վարկ
Սեփական կապիտալ
Ֆինանսական հաշվետվություններ
Հարկեր և այլ պարտադիր վճարներ
Հարկային վարչարարություն
Ֆինանսների հիմունքներ
Բյուջետային համակարգ
Համայնքային ֆինանսներ
Պետական ֆինանսներ
Աուդիտի հիմունքներ / կամընտրային/
Բանկային գործ / կամընտրային/
Տեղեկատվական տեխնոլոգիաները հաշվապահական հաշվառման մեջ /կամընտրային/
Մառանային հաշվապահություն և գինու վաճառքի կազմակերպում /դուալ/
Ոչ նյութական ակտիվներ
Ծախսումների հաշվառում
Վարձակալության հաշվառում
Գյուղատնտեսական գործունեության հաշվառում
Հետագա չափում և արժեզրկում
Հարկային վարչարարություն
Ֆինանսական փաստաթղթաշրջանառության կազմակերպում
Բանկային գործի հիմունքներ
Դրամական համակարգ
Ֆինանսական շուկաներ
Կազմակերպությունների ֆինանսներ
Ֆինանսական վերլուծություն ագրոբիզնեսում