Category: Բոլոր նորությունները

SMARTI ծրագրի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպումը Գորիսի պետական համալսարանում

2021թ․-ի հոկտեմբերի 6-8-ը Գորիսի պետական համալսարանում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու աշխատանքային խմբերի վերապատրաստումը։ Ծրագրի հայաստանյան, ռուսական եւ եվրոպական գործընկերները մասնակցեցին դեմառդեմ ձեւաչափով, իսկ ՌԴ եւ ԵՄ Գրասենյակի պատասխանատուները միացան հեռավար եղանակով։ [...] Read More

ՈՄԱ – մարմնակրթական եւ ազգային հոգեկերտվածքի դարբնոց

Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաները աննախադեպ առիթ ունեցան սովորելու եւ կատարելագործելու ռազմագիտական գործնական հմտություններ՝ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) կազմակերպության հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժարանի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ Ժաննա Գեւորգյանի կարեւոր նախաձեռնությունն էր: Ժաննան վարժարանի եւ համալսարանի այն շրջանավարտներից է, որ մշտապես վերադառնում են հարազատ կրթօջախ եւ ինչ-որ կերպ վերադարձնում նրանից ստացածը: Խարույկ ՀԿ-ն, որ մեր [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի ռեկտորների խորհրդաժողովին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հոկտեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի (BSUN) ռեկտորների՝ «Համալսարանների դերը բարդ մարտահրավերների լուծման գործում» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կազմակերպվել էր Ցանցի 2021թ. կոնգրեսի շրջանակում: Խորհրդաժողովը բացել է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, որը նաեւ ընթերցել է ԵՄ նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գծով հանձնակատար Մարիա Գաբրիելի հատուկ ուղերձը: Եղել [...] Read More

Ասում են՝ գործ կա. նրանց աշխատանքը սկսվել է երազանքից

Հաստատապես՝ Երեմյան փրոջեքթը ներկայացնելու կարիք չկա: Նախ, որովետեւ ընկերության աշխատակիցները (այդ թվում գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը) պարբերաբար այցելում են Ագրարային ու այդ հանդիպումները լուսաբանվել են միշտ: Երկրորդ, մենք սիրում ենք համեղ սնվել այս՝ տարածաշրջանում ամենամեծ ցանցի սրահներում՝ սկսած խնայողական-արագից մինչեւ բարձրաշխարհիկ ռեստորաններ: Եւ սիրում ենք օտարերկրացի հյուրերին պատվել այստեղ, քանզի մեր երկրի այցեքարտերից մեկն էլ [...] Read More

Փորձուսուցման հաշվետվություն, որ ավարտվեց հաճելի անակնկալներով

Հոկտեմբերի 14-ին Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի չորս ուսանողներ հանդես եկան Մոսկվայի MaximaVet կազմակերպությունում անցած մեկամսյա փորձուսուցման հաշվետվությամբ: Ֆակուլտետի բոլոր կուրսերի ուսանողներից կազմված խմբի հետ միասին հաշվետվությունները ունկնդրեցին նաեւ դեկան Արևիկ Աբովյանը, Ձիասպորտի միջազգային կարգի մրցավար, Ձիասպորտի Մոսկվայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարիա Պեչինկինան, Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Աղաջանյանը եւ Երևանի Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Քրիստինա Նեբոգովան: [...] Read More

GLLP-ի ձգտումն է՝ ծրագիրը փոխակերպել կրթականի

Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայությունների (IQLS) հայաստանյան ներկայացուցչությունը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին իրականացնելու է մասնագետների վերապատրաստումների շարք` մեր երկրում այս տարի մեկնարկած Լաբորատորիաների ղեկավարների եւ առաջնորդների համաշխարհային ծրագրի (GLLP) շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO) եւ մի քանի [...] Read More

Էրազմուսյան օրեր. Գլխավորը մենք ենք, Ավստրիան եւ ԵՄ մեր գործընկեր համալսարանները

- Ձեզնից շատ ժամանակ չեմ խլի, նման սովորություն չունեմ,- առաջինկուրսեցիների հետ հանդիպման ժամանակ հենց սկզբից ասում է միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Բայց նա չէր պատկերացնում, որ ուսանողների ձեռքից հեշտ չի պրծնի… Այսօր՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված էր հանդիպում անասնաբուծական-անասնաբուժական եւ ագրոնոմիական ֆակուլտետների նորեկների հետ: Սակայն, երկրորդները ընդհանրապես չէին եկել, անասնաբույժներն էլ ներկայացված էին հինգ [...] Read More

Էվոլյուցիան որպես զարգացման ուղիղ ճանապարհ. խոշոր գործատու է մտնում աշխատաշուկա

Շվեդիայում ընդամենը 2006-ին հիմնված միջազգային ընկերությունն այսօր ներկայացուցչություններ ունի 24 երկրում: Համավարակի եւ համընդգրկուն-խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ հաստատություններ ստիպված եղան սահմանափակել իրենց գործունեությունը՝ Evolution-ը ավելի ընդլայնեց սահմանները: Այն մուտք է գործում նաեւ ՀՀ եւ նախատեսվում է, որ շուրջ 5000 աշխատատեղ կստեղծվի (Թբիլիսիում ճիշտ այդքան է ընդգրկումը եւ զարգանում է շատ արագ): Էվոլուշնը երիտասարդներին հնարավորություն [...] Read More

Քոլեջի ուսանողները ՀԱԱՀ-ում ուսումը շարունակելու նախաշեմին են

Այսօր Ագրարային էին այցելել ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սովորողները: Ագրոէկոլոգիա, հողաշինարարություն, հողաբարելավում եւ անասնաբուժություն մասնագիտությունների 3-րդ եւ 4-րդ՝ ավարտական կուրսի ուսանողներին Ագրոթեքում դիմավորեց եւ համալսարանի կառուցվածքին, ֆակուլտետներին եւ նորաբաց ենթակառուցվածքներին ծանոթացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը: Քոլեջի սաներին ուղեկցում էր քոլեջի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը, ում խնդրանքով էլ ընդունող հանձնաժողովի պատասխանատու, [...] Read More

Վանաձորի մասնաճյուղի մասնակցությունը Լոռու մարզի բերքի տոնին

Լոռու մարզի բերքի տոնն այս տարի անցկացվեց Մեծավան համայնքի վարչական տարածքում: Տոնահանդեսին, ավանդույթի համաձայն, մասնակցում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը: Քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին ուղղված հարգանքի մեկ րոպե լռությանը հաջորդեց միջացառման մեկնարկը: - Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն [...] Read More