ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում սկսվել է 2022-2023 ուստարվա ընդունելությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսել է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում.

  • Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում),
  • Ագրոնոմիական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում),
  • Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում),
  • Ճարտարագիտական (մաթեմատիկայի եւ ֆիզիկայի խորացված ուսուցում):

Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը`

  • դիմում (լրացվում է վարժարանում ծնողի կամ ծնողին փոխարինող անձի կողմից),
  • դիմորդի սոցիալական քարտի պատճենը,
  • 9-ամյա կրթության վկայականի պատճենը,
  • 2 լուսանկար (3×4 չափի),
  • ծննդյան վկայականի պատճենը,
  • ծնողի (ծնողին փոխարինող անձի) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • տեղեկանք դիմորդի առողջության մասին սպասարկող բուժ. հիմնարկից:

Վարժարան ընդունվելու համար կարող եք դիմել ընդունող հանձնաժողով:

Մեր հասցեն`

ՀՀ, Երեւան, 0009, Կորյունի 19 (ՀԱԱՀ 5-րդ մասնաշենք, 1-ին հարկ, 109 սենյակ)

Հեռ.`+374 12 52 43 59, +374 12 52 80 36, +374 95 52 80 36, +374 91 95 77 07