
Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի
ֆիզ.մաթ.գիտ․դոկտ․, պրոֆեսոր
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 332, 407 սենյակ - (+374 12) 58 25 82, ներքին՝ 2-86, 2-88, 3-99
- [email protected]
Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոսները դասավանդում են ինչպես առկա, այնպես էլ հեռակա համակարգով ուսուցանվողներին բոլոր մասնագիտությունների գծով:
Դասավանդվող առարկաներն են՝ «Բ/մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ֆիզիկա և կենսաֆիզիկայի հիմունքներ», «Ջերմատեխնիկա», «Գյուղ. արտ. ջերմակայանքներ և ջերմամատակարարում», «Տեսական մեխանիկա», «Գծային հանրահաշիվ», «Մաթեմատիկայի հատուկ գլուխներ և անալիտիկ մեխանիկա», «Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն»:
Ամբիոնում գործում են «Ֆիզիկա» և «Ջերմաֆիզիկա» առարկաների գծով հինգ մասնագիտական լաբորատորիա (մեխանիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, օպտիկայի, էլեկտրականության և ջերմատեխնիկայի), որոնք սպասարկվում են աշխատանքային մեծ փորձ ունեցող լաբորանտների կողմից: Ամբիոնում ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, այնպես էլ դրանք անիմացիոն և վիրտուալ լաբորատոր աշխատանքներով հարստացնելու ուղղությամբ:
Կապված վերջին շրջանում իրականացվող օպտիմալացման գործընթացի հետ վերանայվել են ուսումնական ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել դասավանդվող առարկաների ծրագրերի համապատասխանությանը թողարկվող ամբիոնների մասնագիտությունների հետ: Բոլոր առարկաների համար մշակվել են առաջադրանքների բազա, որով կարող են թեստային համակարգով իրականացվել ուսանողների ատեստավորման տարբեր գործընթացներ, այդ թվում նաև՝ ափոփիչ քննություներ:
Էլեկտրոնային (Moodle) հարթակում տեղադրվել են դասախոսությունների և գործնական պարապմունքների նյութերն ըստ նույն ծրագրերի:
Ուսումնական սեմինարների ժամանակ ամբիոնում քննարկվում են դասավանդման մեթոդիկայի հարցեր, լսվում տարբեր առաջարկներ, ինչպես նաև փորձնական դասախոսություններ:
Ամբիոնում բավականին բարձր մակարդակի վրա է դրված գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը․ գործում է մշտական գիտական սեմինար: Դասախոսների մի մասն ընդգրկված է դրամաշնորհային ծրագրերում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբիոնի աշխատողների կողմից հրատարակվել է 60-ից ավել գիտական հոդվածներ միջազգային ամսագրերում, որոնք ընդգրկված են Scopus և Web of science շտեմարաններում: Ամբիոնը սերտ համագործակցում է Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, Ֆիզիկայի, ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտների, ՌԴ գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Գերմանիայի Բրեմենի համալսարանի հետ:
Ամբիոնի դասախոսներն աշխատանք են տանում, որ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից ուսանողների համար պատրաստվող առաջադրանքերն ուղղակի առնչություն ունենան արտադրական այն ոլորտների խնդիրների հետ, որոնցով մասնագիտանում են ատեստավորվող ուսանողները:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019 թ. օգոստոսի 30-ի որոշմամբ Ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոնը միացել է Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնին, և կազմավորվել է Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը։ Տարբեր տարիներ մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարել են անվանի մաթեմատիկոսներ։ 2000 թվականից ամբիոնի վարիչը ֆիզ.մաթ. գ.դ., պրոֆեսոր Ա.Խ. Խաչատրյանն է:
1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո կազմավորված Ընդհանուր ֆիզիկայի և կենսաֆիզիկայի ամբիոնը 2007 թ. վերանվանվեց ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն: Այն 2011-2018 թթ. ղեկավարել է ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ Ա.Ա.Պապոյանը:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Անդրիյան Սիլվա Միքայելի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Գևորգ Գրիգորի – ֆիզ.մաթ . գ.թ., դոցենտ
- Պետրոսյան Հայկանուշ Սամվելի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
- Պապոյան Արգամ Արիստակեսի – ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
- Մեսրոպյան Մեսրոպ Հայրոյի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
- Կռոյան Արփիկ Կոլյայի – դասախոս
- Մատինյան Գվիդոն Կոլյայի – դասախոս
- Սմբատյան Սրբուհի Ժորայի – դասախոս
- Խաչատրյան Նաիրա Արամայիսի – ասիստենտ
- Սիսակյան Արուսյակ Արամի – ասիստենտ
- Թադևոսյան Նվեր Արշալույսի – ասիստենտ
- Դեղոյան Վահանուշ Աշոտի – ասիստենտ
- Պետրոսյան Վարվառա Երվանդի -ասիստենտ
- Կոստանյան Լուսինե Հայկի – մասնագետ
- Ավետիսյան Մետաքսյա Հովնանի- ֆիզմաթ․գ․թ․, ասիստենտ, մասնագետ
- Մարգարյան Էմմա Մանվելի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Բարձրագույն մաթեմատիկա
Տեսական մեխանիկա
Կենսամաթեմատիկա
Ջերմատների օդորակման տեխնոլոգիա
Ֆիզիկա
Ֆիզիկա, կենսաֆիզիկայի հիմունքներ