Category: Բոլոր հայտարարությունները

Ուսման հնարավորություն Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական եւ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում (մարտ-հուլիս) Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: [...] Read More

Մեկնարկել է Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 8-րդ փուլի մեկնարկը: Ծրագիրը խթանում է գիտության առեւտրայնացումը։ Որպես ծրագրի արդյունք, հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ աշխատելու նպատակով լավագույն թիմերը կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում եւ այլ ռեսուրսներ։ Մանրամասները՝ այս հղմամբ։ Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2022-2023 ուստարում 5 օր վերապատրաստման կամ համատեղ դասավանդման (4 ժամ)  եւ վերապատրաստման համար (2 տեղ)։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/download/160/en/EN_Convocatoria22-23.pdf։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալյադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության [...] Read More

Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում  Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել  ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա),  ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More

Մրցույթ դեկանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին ժամը 900-ից մինչեւ ժամը 1700-ը՝ «Հայաստանի ազգային [...] Read More

Ուսման հնարավորություն Հունաստանի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ հետեւյալ համալսարաններում 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, [...] Read More

Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է [...] Read More

Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է 1 ուսանողի տեղի համար մրցույթ 2022-23 ուս․տարվա գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով (փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների)։ Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ․-ի հոկտեմբերի 24-ը (23։59 Իսպանիայի [...] Read More

Էրազմուսյան օրեր ՀԱԱՀ-ում

«Էրասմուսյան օրեր» #ErasmusDays միջոցառման շրջանակում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները եւ, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․ Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։ Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։ Եվ այսպես՝ 13․10․2022, ժ․ 12։30 - [...] Read More

Եվս մեկ «հերթափոխ» Վայհենշտեֆանի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Լիանա Աթանեսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Մանյա Անտոնյանը, Գերմանիայում ավարտելով փորձուսուցման կիսամյակը  եւ հաջողությամբ հանձնելով քննությունները, հոկտեմբերի 1-ից իրենց ուսումը շարունակում են Վայհենշտեֆանի համալսարանում։ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի անձնակազմը սրտանց շնորհավորում [...] Read More