Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների (BOKU) համալսարանում

Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների
(BOKU) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Վիեննայի BOKU համալսարանում ուսանելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում սովորող և անգլերենին տիրապետող (B2) մագիստրանտները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
  2. անձնագրի պատճեն,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով),
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով),
  6. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ,
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։
BOKU համալսարանում աշնանային կիսամյակը սկսվում է հոկտեմբերի 1-ից:
Օգտակար հղումներ․