Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․-ի փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, ով մանրամասն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաև ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն օրը հանդիպում եմ ունեցել նաև ինձ Էրազմուս+-ի էկոնոմիկայի գծով համակարգող Սիլվիա Ժորժեի հետ:
Հաջորդ օրերին նախապես հաստատված թեմաներով (Հայաստանի և այլ երկրների աշխատաշուկայի համեմատական վերլուծություն, խտրականության խնդիրները աշխատաշուկայում, բնակչության սոցիալական ապահովությունը և դրա նշանակությունը աշխատաշուկայում, նորարարությունների և թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վրա) դասախո¬սություն¬ներով հանդես եմ եկել էկոնոմիկայի և միջազգային բիզնեսի 3-րդ կուրսի ուսանողների և մագիստրանտների համար: Շարժունության ընթացքում հանդիպումներ ունեցա էկոնոմիկայի, կառավարման, արդյունաբերական ինժեներիայի և տուրիզմի ֆակուլտետի պրոֆեսորներ Էլիզաբեթ Պերեյրայի, Սելեստե Վարումի և այլոց հետ, մասնակցեցի քննարկումների և դասախոսությունների: Այցիս վերջին օրը նշանավորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ և մասնակցության վկայականի հանձնմամբ:
Այս շարժունությունը ինձ տվեց անգլերենով դասավանդելու կարողությունների կատարելագործում, մասնագիտական հմտությունների զարգացում, ինչպես նաև համագործակցային նոր կապերի ձեռք բերում: Շնորհակալ եմ Միջազգային կապերի դեպարտամենտին այս հնարավորության համար, քանի որ նմանատիպ ծրագրերը բարձրացնում են աշխատանքի նկատմամբ մոտիվացիան, նպաստում են նոր հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի միջազգայնացմանը:

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.Մերի Գագիկի Մանուչարյան