Ուսումը կամ պրակտիկան շարունակելու, դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Ուսումը կամ պրակտիկան շարունակելու, դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը կամ պրակտիկան շարունակելու (2 տեղ) և 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։
Ուշադրություն՝ կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության և Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսում սովորողների, իսկ աշխատողներից՝ միայն Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում աշխատողները կամ այդ ֆակուլտետում մասնագիտական առարկաներ դասավանդողները։
Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով՝ և սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնել հայտը և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Աշխատակիցների համար՝

  1. անձնագրի պատճեն,
  2. դասավանդման կամ վերապատրաստման առաջարկությունը (proposal for teaching or training):

Ուսանողների համար՝

  1. անձնագրի պատճեն,
  2. նկար (3×4 չափի),
  3. ուսումնառության պայմանագրի առաջարկություն (proposal for learning agreement (study or traineeship)),
  4. տեղեկանք դեկանատից (Nomination letter from the partner with the following information: student name, level of study and year of enrolment, name of the study program):

Դիմումները լրացվում են առցանց և վերջնաժամկետն է 2024 թ․-ի ապրիլի 8-ը։
Դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին կամ գրել [email protected] էլ․ փոստին։