Ուսման հնարավորություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին [email protected] իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի պատճե
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname) ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։

Օգտակար հղումներ․
• Ընդհանուր տեղեկություններ՝ https://portal3.ipb.pt/index.php/en/prospective-students/home
• Անգլերենով դասավանդվող առարկաները՝ https://portal3.ipb.pt/index.php/en/prospective-students/bachelor-programmes
• Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/u/1/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR2WQj5HLfN-EzzrKvo3nrXyuA_ZWR3nzqTgGyLSe5mcDtIEim59FcuKDHY

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանատուն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: