Category: Բոլոր նորությունները

Փնտրվում են փափուկ հմտություններ դասավանդողներ

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ հինգ աշխատակիցների, որոնք ոչ հեռու ապագայում կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։ Նախագծի շրջանակում կստեղծվի հինգ մոդուլ․ հաղորդակցման հմտություններ, քննադատական ​​մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների եւ ժամանակի կառավարում, թիմային աշխատանք։ Թեկնածուներին ներկայացվող [...] Read More

Հուշագիր եւ շրջայց Վարդենիսի քոլեջի ուսանողների եւ ղեկավարների հետ

Մարտի 29-ին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը գործակցային հուշագիր ստորագրեց Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանի հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել դասախոսների վերապատրաստմանը, համատեղ գիտական ու հետազոտական ծրագրերի  եւ փորձաքննությունների իրականացմանը, գիտաարտադրական փորձուսուցումների անցկացմանն առնչվող եւ հարակից այլ աշխատանքներ։ Պրոռեկտոր Մինասյանը, ողջունելով քոլեջի ղեկավարներին, հակիրճ անդրադարձավ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, քոլեջից [...] Read More

Դասընթաց զգայուն տեխնոլոգիաների հետազոտությունների ռիսկերի թեմայով

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական ​​համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։ Գիտական համայնքի [...] Read More

Հացի արտադրություն եւ փորձաքննություն համալսարանի տարածքում

Սանիտարական փորձաքննություն մասնագիտության մագիստրանտները «Սննդամթերքի փորձաքննություն եւ վերահսկում» առարկայի մարտի 28-ի գործնական պարապմունքն անցկացրեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում: Թեման հացի փորձաքննությունն էր: «Սննդամթերքի որակի վերահսկման ժամանակ շատ կարեւոր է հսկողությունը մթերքի ստացման յուրաքանչյուր փուլում: Ուստի ակնհայտ է նաեւ արտադրական գործընթացին փորձագետի անմիջական մասնակցության կարեւորությունը: Այդ շղթան մագիստրանտները կարողացան պահպանել գործնական դասի ընթացքում»,- նշում [...] Read More

Պղնձագործները վերապատրաստվում են աշխատանքի անվտանգության ոլորտում

Մարտի 14-25-ը ՀԱԱՀ-ն իրականացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատանքի անվտանգության բաժնի երկու ճարտարագետների համար վերապատրաստման դասընթաց «Արտադրական վիբրացիայի չափման եղանակներն ու սարքավորումները» թեմայով։ Դասընթացի տեսական մասն անցկացրել է Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, իսկ գործնական դասընթացը՝ ամբիոնի դասախոս, Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։ Դասընթացի առյուծի բաժինը՝ 42 [...] Read More

Պտղահատապտղային մշակաբույսերի հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթաց

Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More

Արդյունավետ համագործակցություն լսարանում․ ճանաչել մարդկանց, գնահատել գործնական հմտությունները

Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակում, երեկ՝ մարտի 28-ին մեկնարկեց «Անգլերենը հատուկ նպատակների համար եւ Կրեդիտների կուտակման ու փոխանցման եւրոպական՝ թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքը: Ծրագրին մասնակցում են հայաստանյան 5 եւ ՌԴ 4 բուհ: Աշխատանքները համակարգում է Դրեզդենի [...] Read More

Ռեկտորատ․ վերապատրաստում, ավարտական թեմաներ, աշխատանքային կիսամյակ՝ ամեն ինչ իր հունով

Ռեկտորատի վերջին նիստին, որը տեղի ունեցավ մարտի 24-ին, քննարկվեցին 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերին, դասախոսների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նախաավարտական կուրսերի ուսանողների հաճախումների վիճակին, Վանաձորի մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման նախապատրաս­տական աշխատանքներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները։ Որպես քննարկումների արդյունք՝ ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մասնավորապես [...] Read More

Շիրակի մասնաճյուղում բացված հողի անալիզի լաբորատորիան ծառայելու է ամբողջ մարզին

Մարտի 25-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի եւ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի մասնակցությամբ, ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղում բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա։ Ագրարային համալսարանի հերթական նորարարական ենթակառույցը իրականություն է դարձել ԵՄ-ից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU GAIA) նախագծի շրջանակում։ Լաբորատորիան առանձնանում է սարքավորումների [...] Read More

Փափուկ հմտությունները՝ զբաղվածության հիմնական գործիք․ մեկնարկային հանդիպումը ՀԱԱՀ-ում

Մարտի 23-24-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հյուրընկալել էր «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը, որ կազմակերպել էր նախագծի գլխավոր համադրող, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Նախագիծը ֆինանսավորում են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։ Բացելով հանդիպումը, պարոն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների [...] Read More