
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 433ա - (+37412) 52 84 90, (+37412) 56 20 11, ներքին՝ 3-35, 3-58
- annavahan@bk.ru
Ֆինանսահաշվային ամբիոնի առաքելությունն է ՀՀ գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին, ագրարային ոլորտի մասնագետների նկատմամբ շուկայի պահանջներին համապատասխան կրթական և գիտահետազոտական գործունեության իրականացումը:
Ամբիոնը պետական կրթական չափորոշիչներին, ազգային և միջազգային աշխատաշուկաների արդի պահանջներին համապատասխան, ուսանողակենտրոն ու գիտելիքահեն ուսումնառության հիման վրա պատրաստում է կիրառական հմտություններով օժտված ագրոպարենային ոլորտում մասնագիտացված հաշվապահներ և ֆինանսիստներ։
Համալսարանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին համահունչ՝ ամբիոնը հետամուտ է միջազգային փորձի հիման վրա կրթական և մասնագիտական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը, ուսումնամեթոդական հենքի բարելավմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը՝ նրանց ընդգրկելով միջազգային և տեղական կրթական կազմակերպպությունների կողմից մատուցվող վերապատրաստման դասընթացներին։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընգրկված են հանրապետության բանկային, հարկային, մաքսային և տնտեսության այլ ոլորտների փորձառու մասնագետներ։ Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվում են՝
• ուսումնական և առարկայական ծրագրերի շարունակական կատարելագործում,
• մշտադիրտարկման միջոցով որակի վերահսկողություն,
• գործնական նշանակության գիտելիքի, կարողությունների և հմտությունների ձևավորում,
• կրթական, Ֆինանսատնտեսական արդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական գործունեության իրականացում:
Ամբիոնում այսօր իսկ առկա են հանրապետության կրթական համակարգի տարբեր մակարդակներում ընդունված ամենաբարձր պահանջներին համապատասխան գիտամանկավարժական և գիտահետազոտական արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ֆինանսահաշվային ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «ֆինանսներ» ըստ ոլորտի կրթական ծրագրով:
Հաշվի առնելով ֆինանսական հատվածի զարգացման միտումները՝ իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում դասավանդվում են արդիական տարբեր առարկաներ։ Ամբիոնի դասախոսների կողմից ուսուցման պասիվ մեթոդներից անցում է կատարվել ակտիվ և ինտերակտիվ մեթոդներին։ Դասավանդման ընթացքում լայնորեն կիրառվում են դիդակտիկ նյութեր, համակարգչային տարբեր ծրագրեր։ Դասավանդման որակի բարելավման նպատակով աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման հարթակի հնարավորությունները լավագույնս կիրառելու ուղղությամբ։
Ամբիոնը չափազանց կարևորում է հետևյալ ուղղություններով գործակցությունը.
1. Փորձի փոխանակման նպատակով միջբուհական (տեղական ու միջազգային) և միջամբիոնային համագործակցության ձևավորում
2. Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով համագործակցություն պետական և մասնագիտական կառույցների հետ
3. Կրթական ոլորտ-մասնավոր հատված համագործակցության զարգացում: