Ինչ է արտաքին գնահատումը

Որակի արտաքին ապահովման ընդունված մեխանիզմներն են.

բարելավմանը միտված խորքային վերլուծություն որակավորումների ձեռքբերման վերաբերյալ

բարելավմանը միտված խորհրդատվություն

այո/ոչ որոշում, ԲՈՒՀ-ին կամ ՄԿԾ-ին հավատարմագրման կարգավիճակ շնորհելու համար

մասնագետների որակավորման վավերացում՝ հաճախ իրականցվում է մասնագիտական միությունների կողմից

Ազգային մակարդակում

ՀՀ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ընթացակարգերով, չափանիշներով, չափորոշիչներով, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ

Միջազգային մակարդակում

Որակի ապահովման Եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է հավատարմագրումը

«Հավատագրում» բառը լատիներենից (accred) թարգմանվում է որպես «վստահել»:
Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով:
Հավատագրումը որպես գործընթաց ամբողջովին հիմնվաում է որոշակի չափանիշների (ատնդարտների) կիրառման վրա:
Հավատարմագրման գործընթացն անցնում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, քոլեջները, առանձին կրթական ծրագրերը:
Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:
Եթե կազմակերպությունը կամ ծրագիրը հաջողությամբ անցնում եմ հավատարմագրումը, ապա դրանք ստանում են 4-ից մինչև 6 տարվա հավաստագիր, որը բոլոր շահակիցներին (ուսանողներ, դասխոսներ, աշխատակիցներ, ուսումնառողների ծնողներ, շրջանավարտներ) երաշխավորում է, որ տվյալ կազմակերպությունում ապահովվում է կրթական ծառայությունների բարձր որակ:
Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար:

Ինչու՞ է անհրաժեշտ հավատարմագրումը

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Կրթական կազմակերպության հավատարմագրումը դա կրթական ծառայությունների նկատմամբ հավատարմագրող մարմնի կողմից սահմանված հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչման գործընթաց է, որի նպատակն է հավատարմագրվող կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների որակի ու վերջինիս բարձրացման արդյունավետ մեխանիզմների առկայության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումը:
Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:
Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների («Կրթության մասին» ՀՀ Օրենքի ՀՕ-297, 42-րդ հոդվածի 1 կետ, ընդունված ՀՀ Ազգայի Ժողովի կողմից 14.04.1999):

Ինչո՞ւ հավատարմագրվել

Որովհետև հավատարմագրումը՝
հավաստում է ՄՈՒՀ-ի մատուցած կրթության որակը և համապատասխանությունը պետական ու միջազգային պահանջներին,
երաշխիք է դիմորդի համար, որ նա տվյալ ՄՈՒՀ-ում կստանա որակյալ և պահանջված կրթություն,
նպաստում է ՄՈՒՀ-ի միջազգային ճանաչմանը,
տրամադրում է ՄՈՒՀ-ի որակի ապահովման գործընթացների արտաքին գնահատում,
հնարավորություն է ստանալ խորհրդատվություն տեղացի ու միջազգային փորձագետների կողմից` որակի ապահովման գործընթացների շարունակական բարելավման համար:

Որո՞նք են հավատարմագրման գործընթացները

Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու գործընթացներով.
ինստիտուցիոնալ հավատարմագրում,
մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:
Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար:
Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում: Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով:

Ի՞նչն է կարևոր հավատարմագրման գործընթացում

Հավատարմագրող մարմինները
Իրավաբանական անձիք, որոնք մշակում են չափանիշներ և դրանց հիման վրա էլ իրականացնում են կրթական կազմակերպությունների հավատարմագրումը:
Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Հավատարմագրման մոդելը ներդաշնակեցված է կրթության որակի ապահովման միջազգային գործընթացի հետ:
Ուսումնական հաստատությունը կարող է ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմել Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից (ԵԲԿՏ) դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հավատարմագրվել ճանաչված հավատարմագրման կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) ղեկավարը (այսուհետ` նախարար):
Հավատարմագրման գործիքները
Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատրմագրման համար գործիքներ են հանդիսանում չափանիշները:
Հավատարմագրման չափանիշները դրանք հավատարմագրող մարմնի փաստաթղթերն են, որոնք սահմանում են հավատարմագրման գործընթացի պահանջները:
Ներկայումս մասնագիտական կրթության հավատարմագրման գործող չափանիշները հաստատվել են Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 959-Ն որոշմամբ` առ 30 հունիսի 2011 թ.:

Ինչու՞ է բուհ-ի և կրթական ծրագրերի հավատարմագրումը կարևոր ուսանողների համար

Եվրոպայում, Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ երկրների միջև կնքված համաձայնություններով այդ երկրների բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների կողմից տրված դիպլոմների փոխադարձ ճանաչումը հնարավոր է միայն հավատարմագրված բուհերի և քոլեջների շրջանավարտների համար:
Արտերկրներում և աշխատանքի միջազգային շուկայում ՀՀ քաղաքացիների կրթության իրավունքի պաշտպանություն – միջազգային պահանջներով բարձրագույն ուսումնական հաստատությունն իր երկրում պարտավոր է անցնել հավատարմագրման գործընթաց: Հակառակ դեպքում, նրա կողմից շնորհված նույնիսկ պետական դիպլոմները արտերկրներում չեն ճանաչվի:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթական համակարգի կողմից Բոլոնիայի գործընթացի հիմնական պահանջների իրականացման և միջազգային կրթական տարածքում ինտեգրման համար:

ՈՒսանողներն արդյո՞ք մասնակցում են հավատարմագրման գործընթացին

Հավատարմագրման չափանիշներից 4-րդը վերաբերվում է ուսանողներին, որում ընդգրկված չափորոշիչները ներառում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմների, ուսանողների կրթական կարիքների վերհանման քաղաքականության և ընթացակարգերի, ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունների, ՄՈՒՀ-ում սահմանված՝ ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական աշխատակազմին դիմելու հստակ կանոնակարգի և ժամանակացույցի, ուսանողների կարիերային նպաստող ծառայությունների, ուսանողներին հաստատության գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվելու և մի շարք այլ վերլուծություններ:
Այդ չափանիշի նկարագրման գործընթացում հավատարմագրվող օրգանի (ԲՈՒՀ, քոլեջ) կողմից հաճախ ընդգրկվում են ուսանողներ, որոնք օգնում են օբյեկտիվ և մանրամասնորեն ներկայացնել ինքնավերլուծության հաշվետվության համար անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ինքնավերլուծության հաշվետվության նախապատրաստման գործընթացում ընդգրկում են ուսանողական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին՝ համապատասխան տվյալների հավաքման, ուսումնասիրման և վերլուծության, առակ խնդիրների բացահայտման համար:
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին փորձագիտական խմբի կողմից բուհի/քոլեջի այցի ծրագրում պարտադիր նախատեսվում է փորձագետների հանդիպում ուսանողների հետ, որը թույլ է տալիս վեր հանել հավատարմագրվող կազմակերպության ուժեղ կողմերը, բացահայտել առկա խնդիրները: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է լինել ուսանողների այդ խմբում, հանդիպել փորձագետների հետ և Ձեր առաջարկություններով նպաստել համալսարանի (քոլեջի) ուսման որակի բարելավմանը:
Կրթական ոլորտի այլ կազմակերպությունների ուսանողները մասնակցում են հավատարմագրող օրգանի արտաքին փորձագիտական խմբի աշխատանքներին փորձագետի կարգավիճակում՝ որոշիչ ձայնի իրավունքով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնավերլուծությունը

Ինքնավերլուծությունը` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց է, որի արդյունքնում պատրաստվում է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա

Ի՞նչ է նշանակում փորձաքննությունը

Փորձաքննությունը` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրությունն է և այցը ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ` արդյունքում պատրաստվում է փորձագիտական զեկույց, որը ներառում է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ

Ի՞նչ փուլերից է բաղկացած հավատարմագրման գործընթացը և ո՞ր փուլերին են մասնակցում ուսանողները:

Հավատարմագրման փուլերը
Հավատարմագրող օրգանին կազմակերպության պաշտոնական դիմում-հայտի ներկայացում:
Դիմող կրթական կազմակերպությանը (բուհին, քոլեջին) հավատարմագրման թույլատրում:
Կրթական կազմակերպության կողմից ինքնավերլուծության իրականացում:
Արտաքին փորձագիտական խմբի այց:
Այցի արդյունքների ամփոփում և փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ուղարկում ԲՈՒՀ:
Հավատարմագրման վերաբերյալ որոշման կայացում:
Հետհավատարմագրման մոնիթորինգի անցկացում:
Հավատարմագրման վերաբերյալ հավաստագրի ժամկետի լրանալու դեպքում վերահավատարմագրման գործընթացի կազմակերպում:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 3-44
E-mail: [email protected], [email protected]