Բուհի անցած հավատարմագրումները

ՀԱԱՀ-ն անցել է հավատարմագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2015 թ. մարտի 21-ի նիստում ՀԱԱՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:
Բուհը առաջին անգամ ինստիտուցիանալ հավատարմագրում է անցել 2012 թ․-ին, և 2015թ․-ին ստացել է 4 տարով հավատարմագրում.

2012թ. հավատարմագրում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակներում, 2016թ․-ին հավատարմագրվեց Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից։

2015թ. հավատարմագրում

2016թ. ՀԱԱՀ-ն Տեմպուս GOVERN ծրագրի շրջանակներում անցել է նաև արտաքին գնահատում ASIIN միջազգային փորձագետների կողմից: ՀԱԱՀ Տեմպուս GOVERN ծրագրի թիմը Գերմանիայում միջազգային հավատարմագրման կազմակերպության (ASIIN) ձևաչափի հիման վրա իրականացրել և Տեմպուս GOVERN ծրագրի ղեկավար թիմին է ներկայացրել ՀԱԱՀ գործունեության ինքնավերլուծություն հետևյալ երեք չափանիշների ուղղությամբ՝ (1) ռազմավարական պլանավորում, (2) մարդկային ռեսուրսների կառավարում, (3) որակի կառավարում: Փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհի ղեկավարության, որակի ապահովման պատասխանատուների հետ, ՊԴ կազմի և ուսանողների հետ: Այցից հետո փորձագետները ներկայացրել են գնահատման արդյունքները:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 4-18, 3-44
E-mail: qualityassurance@anau.am, movsisyan_mariam@yahoo.com