ՈԳԱ կենտրոնի պատմությունը

Պատմություն

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերին 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշմամբ ստեղծվեց ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնը (ՈԳԱ կենտրոնը): Մինչ կենտրոնի ստեղծումն աշխատանքներն իրակացրել է 2012 թ. կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ՀԱԱՀ Ուսումնամեթոդական կենտրոնի կազմում ստեղծված Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման, որակի ապահովման և ինքնավերլուծության դեպարտամենտը: 2012 թ. ՀԱԱՀ-ի ենթակառուցվածքային ինքնավերլուծության և ինքնագնահատման գործընթացը հանդիսացավ այն մեկնակետը, որից սկսած համալսարանը փորձում էր կրթությունը կազմակերպել նոր մշակույթով` ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին համապատասխան: Հետագայում՝ 2016 թ., դեպարտամենտը վերաձևավորվեց Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և նորագույն տեխնոլոգիաների (ԿԲՌՊՆՏ) բաժնի:
Որակի ապահովման գործընթացների հիմքում ընկած են եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներն ու ուղենիշները և ՀՀ կառավարության մասնագիտական կրթության հավատարմագրմանը վերաբերող որոշումները: ՈԳԱ կենտրոնը համակարգել է ՀԱԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը 2015 և 2021 թվականներին։ ՀԱԱՀ հավատարմագրման մանրամասները տես՝ այստեղ։

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 3-44
E-mail: [email protected], [email protected]