Նորություններ

Վանաձորի մասնաճյուղը գրավում է նաեւ իր գեղագիտությամբ

Այն, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ է, նկատելի է անգամ ուսումնական մասնաշենքի բակից. ամեն բան խնամված, մշակված է պարտիզագործին վայել վարպետությամբ: Իսկ մասնաշենքի ներսում՝ բոլոր հարկերի միջանցքներում, լսարաններում ու աշխատասենյակներում ծաղկունք է տարվա բոլոր եղանակներին: Այս լուսանկարները վկայում են,  որ  ագրոբուհը գործում է իր անվանը համահունչ, ընդ որում [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանը մասնակցել է IFPRI-ի՝ Եվրասիական տարածաշրջանի 2020թ․-ի զեկույցի քննարկմանը 

Մայիսի 27-ին ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) «Համաշխարհային պարենային քաղաքականության՝ Եվրասիայի վերաբերյալ 2020թ․-ի զեկույցի» արդյունքների եւ Եվրասիական տարածաշրջանի ագրոպարենային համակարգերի վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության առցանց քննարկմանը։ IFPRI-ի հետ համատեղ այն կազմակերպել էին Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը (տեղակայված է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանում), Տաշքենդի՝ Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Համաշխարհային բանկի խումբը։ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Ագրարային համալսարանն ինձ ուղղորդել է դեպի անսխալ ճանապարհ

Տարիներ առաջ, բոլորը, որոնց աշխատասենյակները գտնվում էին Ագրարային համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի հարեւանությամբ, շաբաթվա որոշակի ժամերի պարզապես զրկվում էին խաղաղ աշխատելու հնարավորությունից: Բոլորս շատ լավ գիտեինք Հարություն Գեւորգյանի դասացուցակը ու կես կատակ, կես լուրջ իրար «ցավակցում» էինք. «Այսօր Գեւորգյանը դասի է»: Սա, իհարկե, անչար կատակով, որովհետեւ անկեղծորեն հիանում էինք, թե երիտասարդ, իր գործին անմնացորդ նվիրված մասնագետն [...] Read More

Շրջանավարտները հաճույքով վերադառնում են, օրինակ՝ կենսաբազմազանության լուրջ խնդիրներ քննարկելու

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 22-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության եւ Ագրոէկոլոգիա եւ Բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությունների մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների հետ համատեղ կազմակերպել էր «Ագրոկենսառեսուրսների կիրառական նշանակությունը» թեմայով բաց դաս։ Դասին ներկա էին Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ-ի վարժարանի շրջանավարտներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավանդական Վերջին զանգի արարողությունը հայտնի պատճառներով չկայացավ։ Արտակարգ իրավիճակն, անշուշտ, իր ուղղումներն է մտցնում մեր գործունեության մեջ, ներառյալ՝ ավանդական դարձած ու երկար սպասված միջոցառումների անցկացման գործում։ Սակայն անսովոր պայմանները դույզն ինչ չեն նսեմացնում վարժարանի՝ սովորական դարձած հաջողություններն ու նվաճումները, որոնք այս տարի աշակերտության եւ մանկավարժական հանրույթի հետ [...] Read More
haytararutyun

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և տպագրական տեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունիսի 1-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Աճուրդին ներկայանալ COVID-19-ի պարետատան սահմանած կանոններով`պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով: 1. Օտարման առարկա [...] Read More

Մսարդյունաբերություն՝ ավանդույթներից մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներ. դասախոսություն Նիյազովի համալսարանի համար

Հայաստանի ազգային ագրարային եւ Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում մայիսի 20-ին մսի եւ մասմթերքի տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը թուրքմեն դասախոսների եւ ուսանողների համար դասախոսություն է կարդացել «Սննդային հավելումների օգտագործումը մսարդյունաբերությունում» թեմայով։ Գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը շուրջ մեկ ամիս առաջ տեսադասախոսություն էր կարդացել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման [...] Read More

ԷՕԳ հետազոտական կենտրոնը ճշգրտում է ոռոգման նորմերը՝ հանուն Սեւանի

Սևանալճի ֆաունայի և ֆլորայի նորմալ կենսագործունեությունը ապահովելու, կենսածին աղտոտումը նվազեցնելու, լիճ թափվող կենսածին տարրերի պարունակությունը ջրի ընդհանուր ծավալում նվազեցնելու, տարածաշրջանում եզակի քաղցրահամ ջրի այդ մեծագույն պաշարի քանակն ու մաքրությունը կայուն պահպանելու գործում չափազանց կարևոր են լիճ թափվող և դուրս եկող ջրի հաշվեկշռի կարգավորումը։ Այս ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններում իր ներդրումն ունի ՀԱԱՀ Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության [...] Read More

Հայտարարություն

Մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվելու մասին իրենց դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնել հաստատության ղեկավարին: Read More

Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների՝ ավելի վաղ հայտարարված դասընթացին (տես այստեղ՝ https://anau.am/training-veterinarian-expert/?fbclid=IwAR3jXOE8hGBxk8DtRy7t8O28cFeQm1-tYPsgPVWwirDpzxyTkw1ca00PBto) մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 25.05.2020թ., առավոտյան ժամը 11:00-ն: Read More