Միջազգային վիրտուալ շաբաթի հրավեր

Ապրիլի 12-ից 16-ը Վիձեմեի Կիրառական գիտությունների համալսարանը կազմակերպում է միջազգային վիրտուալ շաբաթ: Համալսարանը հրավիրում է գործընկեր բուհերի ակադեմիական և ոչ ակադեմիական անձնակազմին դասախոսություններ կարդալու, սեմինարներ անցկացնելու, ինչպես նաև քննարկելու, ոգեշնչելու և համատեղ ձեռնարկատիրական համալսարաններ ստեղծելու։

Հայտի ձևն արդեն բացված է, կարող եք գրանցվել այս հղմամբ՝ https://va.lv/en/contact/application_for_international_te

Ուսման ոլորտներն են`

  • Բիզնեսի կառավարում
  • Կապ, լրատվություն և կառավարում
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիա
  • Մեխատրոնիկա
  • Զբոսաշրջություն և հանգիստ։

Հետազոտման ոլորտներն են՝

  • Խելացի տեխնոլոգիաներ ու Էկո-շինություն ազգային տնտեսության մեջ
  • Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ և պատկերում (վիզուալիզացիա)
  • Սոցիալ տեխնիկական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ
  • Կայուն ազգային տնտեսություն և գիտության հասարակություն
  • Հաղորդակցության էկոսիստեմ և տեխնոլոգիաներ