Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի

Ագրարային համալսարանը հայտարարում է

Աշխատանքի նկարագրությունը

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի ընկերության դաշտային տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպման համար:

Աշխատանքային պարտականություները

  • Կազմել կերային մշակաբույսերի տարեկան մշակման ժամանակացույցը:
  • Կազմակերպել հողի նախապատրաստման, ցանքսի աշխատանքները:
  • Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները, քանակները։
  • Իրականացնել մի շարք մասնագիտական գործառույթներ` ուղղված դաշտային և կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական արտադրությանը։
  • Իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ`ուղղված հողի բերրիության բարձրացմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը:
  • Իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումները:
  • Պլանավորել բերքի խնամքի,ոռոգման և  բերքահավաքի ճիշտ ժամանակացույցերը։
  • Վերահսկել բերքի հավաքման, տեղափոխման և պահեստավորման աշխատանքների կատարումը:
  • Պահպանել շրջակա միջավայրը և անվտանգության կանոնները աշխատանքային գործունեության ընթացքում:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական մշակաբույսերի կամ հարակից այլ ոլորտներում,
  • Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ դաշտային և կերային մշակաբույսերի մշակության ոլորտում,
  • Հողային օրենսդրության հիմունքների իմացություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:

Դիմելու ընթացակարգը

Դիմել կարող եք` ինքնակենսագրությունն ուղարկելով [email protected] էլփոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: