Մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագիրը

Ապրիլի 6-ին վերամեկնարկել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը: ՀԿՀ-ն արդեն երկար տարիներ է՝ հովանավորում է ՀՀ-ի, Արցախի և Թբիլիսիի տարբեր համալսարաններում սովորող մեծ թվով ուսանողների։

Ծրագրում ներառված են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր 5 ֆակուլտետները։

ՀԿՀ-ից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/university/։

ՀԿՀ-ից հայտնում են, որ այս տարի հայտադիմումներն ընդունվում են առցանց տարբերակով․ ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել կազմակերպության կայք՝ aef.am և լրացնել առցանց հայտը՝ https://apply.aef.am/։