Ապագա գինեգործները բերքահավաք են անում Ոսկեհատում

Հոկտեմբերի 5-ին Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 3-րդ կուրսի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դուալ ծրագրով սովորող նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտներ Բելլա Գրիգորյանի եւ Արտեմ Օհանյանի գլխավորությամբ, գործնական դաս-խաղողի բերքահավաք անցկացրեցին ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում։

Թե համալսարանականները եւ թե քոլեջականները մեծ եռանդով մասնակցեցին բերքահավաքի աշխատանքներին, կատարեցին խաղողի շաքարի միջին ցուցանիշի որոշում ռեֆրակտորմետրիկ եղանակով եւ վայելեցին այգում անցկացրած ժամանակը: