Հասարակական գիտությունների ամբիոն

Նաջարյան Մերի Տիգրանի

պատմ.գիտ.թեկնածու, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 338, 339 սենյակներ
  • (+37412) 58 79 64, ներքին՝ 3-73, 3-19
  • [email protected]

Հասարակական գիտությունների ամբիոնի առաքելությունն է իր գործունեությամբ և դասավանդվող առարկաների միջոցով նպաստել սովորողների աշխարհայացքային պատկերացումների ընդլայնմանը, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորմանը, դաստիարակել քաղաքացիական գիտակցություն ունեցող օրինապաշտ քաղաքացիներ՝ ուսանողների մոտ ձևավորելով անձնական պատասխանատվություն սեփական պետության և նրա քաղաքացիների հանդեպ, պատրաստ հետամուտ լինելու ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը և ազգային ու համամարդկային արժեքների տարածմանը: Այդ նպատակով ամբիոնի բանիմաց, փորձառու մասնագետների կողմից շարունակական աշխատանքներ են իրականացվում առարկայական ծրագրերի արդիականացման, դասախոսությունների տեքստերի թարմացման, ուսանողակենտրոն կրթական մեթոդների կատարելագործման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսներն իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ, հրատարակում մենագրություններ ու գիտական հոդվածներ: Մասնավորապես Հ. Կ. Սուքիասյանը մենագրություններ է հրատարակել Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերի, տարածքային-սահմանային խնդիրների, երգիծական մամուլի պատմության, Երևան քաղաքի ընդարձակման, Գ. Վ. Վարդանյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) մշակութային կյանքի,  Ա. Ա. Խուդավերդյանը՝ Մելքիսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանցի խմբագրական և հրապարակախոսական գործունեության վերաբերյալ: Մ.Նաջարյանը տպագրել է մենագրություն՝ նվիրված Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախացմանը հաջորդող 25 տարիներին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վրա ինչպես Հայոց ցաղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, այնպես էլ տնտեսական գործոնի ու Արցախի հիմնախնդրի ազդեցության քննությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում տարբեր ժամանակափուլերում թուրքական իշխանությունների որդեգրած մարտավարության փոփոխությանը:Ամբիոնի դասախոսները տեղական և միջազգային գիտաժողովներում հանդես են եկել զեկուցումներով, հրատարակել ուսումնամեթոդական աշխատանքներ, մասնակցել վերապատրաստումների:

Ամբիոնի դասախոսները շարունակաբար օգնում են ուսանողներին՝ ուսանողական գիտաժողովներում տարբեր թեմաներով գիտական զեկուցումներ պատրաստելու և ներկայացնելու համար:

Հասարակական գիտությունների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ 2004 թ. հիմնադրված Հայոց պատմության և փիլիսոփայության, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնների միավորման արդյունքում: Նշված ամբիոններն անցել են հարուստ ճանապարհ՝ ակտիվ մասնակցելով համալսարանում անցկացվող ուսումնագիտական աշխատանքներին:
Նախկին Պատմության և փիլիսոփայության ամբիոնը տարբեր ժամանակներում ղեկավարել են դոցենտ Շ. Հ. Գալստյանը, պրոֆեսոր Ա. Ա. Մակարյանը, դոցենտ Վ. Ս. Ոսկանյանը, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնը՝ Շ. Հ. Գալստյանը, Լ. Զ. Նուրբեկյանը: 2018 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարը Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար է եղել դոցենտ Լ. Զ. Նուրբեկյանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Թորոսյան Ջավահիր Ջանիբեկի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  2. Խուդավերդյան Անահիտ Արշակի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  3. Սուքիասյան Համո Կարենի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  4. Սիմոնյան Հասմիկ Գուրգենի – պատմ. գիտ. թեկ., դոցենտ, դասախոս
  5. Վարդանյան Գուրգեն Վահրամի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ
  6. Ղարիբյան Արուսյակ Ալիկի -փիլ.գիտ.թեկն., դոցենտ, դասախոս
  7. Սահակյան Հրանուշ Ալբերտի – պատմ․գիտ․թեկն․, դոցենտ, ասիստենտ
  8. Գրիգորյան Վարդիթեր Կամոյի – պատմ․գիտ․թեկն․, դասախոս
  9. Եսայան Տիգրան Երջանիկի – անասնաբուժ․գիտ․թեկն․, դասախոս
  10. Համբարձումյան Հասմիկ Անդրանիկի – դասախոս
  11. Ղամբարյան Վարդուհի Վալերիի – դասախոս
  12. Մովսիսյան Մարիամ Սամվելի – դասախոս
  13. Այվազյան Աշխեն Վլադիմիրի – ասիստենտ
  14. Գրիգորյան Լուսինե Գագիկի – ասիստենտ
  15. Միրզոյան Արմեն Արարատի – ասիստենտ
  16. Պետրոսյան Մարիամ Ավագի – ասիստենտ
  17. Սարոյան Լիլիթ Գագիկի – ասիստենտ
  18. Սերոբյան Անահիտ Արմենի – ասիստենտ
  19. Ատալյան Մարիամ Միքայելի – ասիստենտ
  20. Աբրահամյան Լիաննա Վիգենի – ասիստենտ
  21. Ավագյան Քրիստինե Հակոբի – ասիստենտ
  22. Աղբալյան Գայանե Սամվելի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Պատմություն
Հաղորդակցություն
Հայոց պատմություն
ՀՀ Հարկային օրենսդրություն
Հողային իրավունք
Հողային և ջրային օրենսդրություն, Բիզնեսի իրավունք
Հասարակագիտական առարկաների մոդուլ/ Հայոց պատմություն, Մշակութաբանություն, Քաղաքագիտություն, Փիլիսոփայություն
Հասարակագիտություն
Սննդի անվտանգության իրավունք,
Սննդամթերքի իրավունք
Հաղորդակցման հմտություններ/մոդուլ
Օրգանական գյուղատնտեսության էթիկա
Աշխատանքային իրավունք
Համակարգային մտածողություն Գիտական հետազոտության մեթոդաբանություն, Հետազոտական հաղորդակցություն և էթիկա, Դասավանդման նոր մեթոդներ
Քաղաքագիտության և սոցոլոգիայի հիմունքներ
Քաղաքագիտություն
Պարենային օրենսդրություն, Պարենային օրենսդրություն/ գինու օրենք, Մասնագիտական իրավագիտություն
Հարկային օրենսդրության հիմունքներ
Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ
Ֆինանսական իրավունք
Իրավունքի հիմունքներ