Երեկ՝ մայիսի 11-ին, ագրիթեք սրահում շարունակվեց ՈԳԱ կենտրոնի կողմից իրականացվող «Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստումը, որն անշուշտ նպատակային էր եւ արդյունավետ: Հավաքվել էին հավասարազոր ուժեր՝ իրար արժանի, եւ, ուրեմն, նաեւ իրար գնահատող: Քննարկման նյութը մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովումն էր: Թերեւս, որեւէ բուհի գործունեության անկյունաքարը, դրա ամրությունից են կախված [...] Read More
«Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստման երկօրյա աշխատանքը վերտառություն դարձած խոսքերով սկսեց ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Ասել է, թե ծրագրերը կազմելիս մենք պետք է նպատակ ունենանք զարգացման առաջանցիկ պլանավորման, ոչ թե ընդամենը եղած պահանջարկը բավարարելով բավարարվենք-գոհանանք: Հատկանշական է, որ վերապատրաստման մասնակիցների թվում են նաեւ տեխնիկական գիտությունների թեկնածուներ Աննա Դաշտոյանն [...] Read More
Փետրվարի 24-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստը սկսելուց առաջ ռեկտորը շնորհավորեց ներկաներին՝ նախօրյակին համալսարանում Գարեջրի եւ թորման լաբորատորիայի բացման առթիվ: «Սա բուհ-մասնավոր հատված համագործակցության եւ մրցունակ կրթական միջավայրի ստեղծման լավագույն օրինակ է, ընդ որում մեզ աջակցած ԱԿԲԱ Ֆեդերացիան եւ Երեւանի գարեջուր ՓԲԸ-ն համատեղ նոր նախագծեր իրականացնելու ցանկություն են հայտնել», - ասաց [...] Read More
Այսօր, հունվարի 31-ին՝ վերահանձնումների վերջին օրը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ. բնականաբար, առաջին հարցով ամփոփվեցին հենց քննաշրջանի արդյունքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, քոլեջի տնօրենները հանգամանորեն ներկայացրին պատկերը: Ագրարայինը հաստատութենական հավատարմագրումից հետո մուտք է գործել առավել պատասխանատու՝ մասնագիտական ծրագրերի հավատարմագրման փուլ: Սա նշանակում է, որ բոլորս միասնաբար անելիքներ ունենք լավագույն արդյունքի հասնելու համար: [...] Read More
Դեկտեմբերի 25-ին տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը հերթական, «սովորական» դաս էր անցկացնում «Խմորման տեխնոլոգիաներ եւ գինեգործություն» մասնագիտության 5-րդ կուրսում: Անսովորն այն էր, որ դասին ներկա էին ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի կառավարման բաժնի պետ Արա Ամիրյանը եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանը: Պարոն Ամիրյանի ու տիկին Բաղդասարյանի ներկայությունը նշանակում էր, [...] Read More
Եւ հատկապես տեխնոլոգիական ֆակուլտետի երեք ուղղությամբ աշխատող թիմերը այս գործը անում են մեծ պատասխանատվությամբ, նվիրումով: Անգամ սիրով: Որովհետեւ համոզված են, որ միջամբիոնային, միջֆակուլտետային արդյունավետ համագործակցությունից, մասնագիտական բարձր հատկանիշներից զատ եւ դրանց հավասար կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Այսօր՝ հունվարի 20-ին ֆակուլտետի մասնագիտական խմբերը (աշխատանքները համակարգում-ղեկավարում է դոցենտ Աննա Դաշտոյանը), դեկանի պարտականություների կատարող, դոցենտ Սմբատ Դավեյանի, [...] Read More
Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը սկսել է պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում (շուրջ 400 հոգի) անանուն, լայնածավալ-ընդգրկուն հարցումներ: Նպատակը մեկն է՝ հարցման արդյունքների ամփոփման միջոցով կարիքների գնահատում: Հստակեցնում են, թե մեր գործընկերները ինչ դրական ու բացասական փոփոխություններ, նաեւ միտումներ են տեսնում, ինչ առաջարկություններ ունեն իրավիճակն էլ ավելի լավարկելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու միջավայրն ավելի առինքնող դարձնելու համար: [...] Read More
Դեկտեմբերի 10-ի ռեկտորատի հերթական նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ երեք լավ լուր հայտնեց: Մեկնարկել է, ՀԱԱՀ-ի առանցքային գործընկերությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ի Աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու ագրարային ոլորտում: Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ներդրումից հետո սկսվում է երկրորդ փուլը՝ ուղղված Ակունքի ՈՒՓՏ-ի կարողությունների զարգացմանը: Մեկնարկում է նաեւ տնկարանային գործի վերապատրաստումների ծրագիրը: Այս [...] Read More
Դեկտեմբերի 2-ին Աղվերանում աշխատանքը սկսեց «Դուալ մասնագիտական կրթական ուսուցման ծրագրի իրականացումը գինեգործության ոլորտում» աշխատաժողովը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), գինի եւ կոնյակ արտադրող առաջատար յոթ ընկերությունների, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցության ընթացիկ հանգրվանը քննարկելուց եւ առաջիկա անելիքները նախանշելուց զատ, այսօր՝ դեկտեմբերի 3-ին մասնակիցներն անցնում են վերապատրաստման հերթական դասընթացը: GIZ-ի «Մասնավոր [...] Read More
Կրթական ծրագրերի շահառուն՝ լայն առումով, բուհն ու հասարակությունն են: Օրերս ռեկտորատի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը նվիրված էր մասնագիտության կրթական ծրագրերին: Բոլոր ֆակուլտետներին հանձնարարվել էր ստեղծել եւ վերջնական տեսքի բերել այդ կարեւոր փաստաթղթերն ու ներկայացնել Որակի գնահատման եւ ապահովման կենտրոն: Դրան կհաջորդեն համատեղ քննարկումները՝ կենտրոնի պատրաստակամ աշխատակիցների հետ, որոնք ամենօրյա ձեւաչափով անդադար համագործակցում-աջակցում են ամբիոններին [...] Read More