Ուրբաթ՝ հունիսի 17-ին, համալսարանի մեծ դահլիճում առանձնահատուկ մթնորոլտ էր եւ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու եզակի առիթ։ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ գեղեցիկ համերգով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական նվագարանների «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), Ջիվանու անվան աշուղական դպրոցի (ղեկավար՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան) սաները [...] Read More
Ուզու՞մ ես հմտանալ ավանդական պանիրների արտադրության մեջ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ Դասընթացը կօգնի՝ կատարելագործել կաթի ընդունման, վերամշակման, պանիրների պատրաստման, դրանց արատների բացահայտման և կանխարգելման գործնական կարողությունները։ Կպատրաստես՝ Լոռի, Չանախ, Չեչիլ և Սուլուգունի Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ՈՒՓՏ-ի Կաթնամթերքի վարպետաց դպրոցում: Դասընթացի [...] Read More
Այսօր՝ հունիսի 17-ին ավարտվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի Իսպանիա՝ Մալագայի համալսարան կատարած այցը։ Այդ համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էուգենիո Խոսե Լուկ Դիմինգեսի եւ ֆակուլտետի այլ գործընկերների հետ հանդիպումը այցի ծրագրով նախատեսված վերջինն էր Մալագայի համալսարանում։ Գործընկերային ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում, ճանաչողական տեղեկատվության փոխանակումից հետո, քննարկվեցին երկու համալսարանների, մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ձեռք [...] Read More
Մագիստրոսական ավարտաճառեր. Գինու տեխնոլոգների պաշտպանության ժամանակ բաժակները… «քչություն» էին անում
Իսկ պատճառն այն էր, որ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով ավարտաճառերի թեմաները վաղուց դադարել են դատարկ-«փուչիկ»-անիմաստ-ձեւական բնույթ կրելուց: Երիտասարդներին տալիս են նոր, չտրորված ճանապարհներով քայլել-անցնելու, ստեղծել-ստեղծագործելու լայն հնարավորություններ: Նոր համ եւ բույր, նոր գույն ու երանգ, նոր մշակույթ արարելու հնարավորություն: Մինչ պաշտպանությունը նոր ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները խիստ գաստրոմոտոգրաֆիկ եւ այլ փորձաքննությունների են ենթարկվում: Իսկ պաշտպանության ժամանակ մատուցվում [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 13-ից 17-ը աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Մալագայի համալսարանում։ Գործակցային կապերի ստեղծման եւ խորացման նպատակ հետապնդող այցի ընթացքում պարոն Ուռուտյանը եղել է համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, հանդիպումներ ունեցել համալսարանի պատասխանատուների հետ։ Տպավորիչ եւ արդյունավետ էին այցելություններն ու հանդիպումները Մալագայի համալսարանի միջազգային գրասենյակ, գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող Վիկտորիա գարեջրագործական [...] Read More
Փորձուսուցման դերն ու կարեւորությունը ապացուցելու կարիք ամենեւին չկա: Հասկանալի է: Նկատենք միայն, որ սա ուսումնառության ողջ շղթայի միակ բաղադրիչն է, որ հնարավոր չէ լրացնել, վերահանձնել: Ձախողելու դեպքում պարզապես դուրս ես մնում գործընթացից: Եւ վերջ… Փորձուսուցման որակի եւ արդյունավետության բարձրացման խնդիրը մտահոգիչ էր երկար ժամանակ, քանի որ երբեմն ձեւական բնույթ էր կրում, իսկ գործատուներն էլ խոցելի [...] Read More
Ուզու՞մ ես զարմացնել հարազատներիդ կամ սիրելի հաճախորդներիդ եվրոպական քաղցրավենիքի նոր տեսակներով, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ Դասընթացի շնորհիվ կծանոթանաս՝ • Ժամանակակից հումքային բազային, • Հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության, • Սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին Կպատրաստես՝ • Կրուասան • Չիզ քեյք Cheese cake • Ֆրանսիական միլ-ֆոյ Mille-feuille • Ֆրանսիական մակարոն Դասընթացը [...] Read More
ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացված եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 100 մարդ, ընտրվել էր 80-ը, իսկ ավարտական հավաստագրեր ստացան 50-ը, որոնք բավարարեցին մասնակցության պահանջները։ Դասընթացը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացրեց Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։ Ծրագրի համաֆինանսավորողը եւ շահառուն Ագրարային համալսարանն է, դասավանդող փորձագետները՝ ՀԱԱՀ-ի եւ այլ հեղինակավոր [...] Read More
Yerkir.am կայքը հունիսի 9-ին հրապարակել է «Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ խայտառակ վիճակ ագրարային համալսարանում» անստորագիր հոդված, որտեղ համալսարանի այս տարվա դիմորդների փոքր թիվը որպես սուբյեկտիվ գործոն արձանագրելու անհաջող փորձ է արվում։ Քանի որ հոդվածը հեղինակ չունի, պետք է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ լրագրող, այլ տվյալ մեդիա կազմակերպությունն է փորձում մոլորեցնել հասարակությանը եւ մերկապարանոց հայտարարություն անել, [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Կարեն Մինասյանի եւ Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Ագրոնոմիա մասնագիտության մագիստրանտ Աննա Մինասյանի նախաձեռնությամբ, նույն մասնագիտության մի խումբ մագիստրանտներ օրերս այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք՝ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Արամ Բադալյանի ֆերմերային տնտեսություն ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել պիստակենու տնկանյութի արտադրության, կենսահումուսի ստացման, պիստակենու ինտենսիվ տիպի այգու հիմնադրման եւ [...] Read More