Մրցույթ՝ իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Իրավաբան

Աշխատանքի նկարագրություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է մրցույթ Իրավաբանական բաժնի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններ՝

  • ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, մշակում, առկա պայմանագրերի, այլ փաստաթղթերի իրավական համապատասխանեցում,
  • Իրավաբանական և կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն,
  • Իրավական հարցերի վերլուծություն (ինչպես նաև անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում) Համալսարանի և այլ կողմերի միջև ծագած վեճերի կամ հնարավոր վեճերի հետ կապված,
  • Համալսարանի շահերի պաշտպանության ապահովում պետական իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,
  • Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,
  • Դատական ներկայացուցչության իրականացում,
  • Համալսարանին վերապահված գործառույթների և կրթական համակարգի իրավական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների և իրավական գործընթացների, օրինականության ապահովում:

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Կրթական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու, կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Աշխատասիրություն, բարեխղճություն, գաղտնապահություն, կարգապահություն, ճշտապահություն և ճշմարտախոսություն:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00

Դիմելու կարգը՝ Բոլոր համապատասխան մասնագետները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականները /CV/ ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով Իրավաբան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15․02․2023 թ.: