Category: Բոլոր նորությունները

Միջավայրը կարեւոր է կրթության որակի համար. ՀԱԱՀ դասախոսը Մինհոյի համալսարանում էր

Էրազմուս+ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը ս.թ. մայիսի 2-ից 6-ը հագեցած աշխատանքային շաբաթ է անցկացրել Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում: Շարժունության սկզբում ՀԱԱՀ դասախոսը հանդիպել է գործընկեր բուհի միջազգային կապերի գրասենյակի ներկայացուցիչներ Էշտելա Վիայրայի, Նունո Բոնժարդիմի եւ Էրազմուսյան ծրագրերի համակարգող Պաուլա Վայգայի հետ: Դասավանդման փորձի փոխանակման նպատակով Արման Տոնիկյանը [...] Read More

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման դասընթաց

«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժինը, «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման հնգօրյա ինտենսիվ դասընթաց։ Դասընթացի մոդուլը ստեղծվել է Գլոբալ Կենսաբազամազանության Ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կազմակերպության ֆինասավորմամբ իրականացվող «Կենսաբազմազանության [...] Read More

Կայացել է ռեկտորատի մայիսյան նիստը

Մայիսի 13-ին կայացավ ռեկտորատի հերթական նիտը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Ուսումնական պարապմունքների կազմակերպման եւ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների անցկացման վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, Հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, Ագրոբիզնես դեպարտամենտի պետի տեղակալը, քոլեջների տնօրենները։ Նիստի ընթացքում թվարկված ձեռքբերումներից ռեկտորատում ողջունեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների աշխատանքային կիսամյակի հաջող մեկնարկը․ ֆակուլտետի ղեկավարությանն, ըստ էության, հաջողվել է պատվով իրականացնել [...] Read More

Առաջին անգամ նշվեց Բույսերի առողջության պաշտպանության օրը

Երեկ՝ մայիսի 12-ին Ագրարային համալսարանում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպված կլոր սեղան-հանդիպմամբ մեկնարկեց Բույսերի առողջության պաշտպանության օրվա առաջին տոնակատարությունը։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներին, ձեռքբերումներին եւ առաջիկա քայլերին առնչվող հարցեր։ Բացելով հանդիպումը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը նորընծա տոնը կարեւոր համարեց բույսերի պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելուն միտված լուծումներ գտնելու տեսակետից։ Ռեկտորը ողջունեց կրթագիտական ոլորտի, գործող մասնագետների [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով խոշոր եղջերավոր կենդանիներ - Էգ մատղաշներ /2018-2020թթ./ - 850 դրամ, մանր եղջերավոր կենդանիներ - մայր ոչխարներ /2016-2018թ.թ/ - 650դրամ, - էգ և արու գառներ /2020թ.-2021թ / - 900 դրամ։ [...] Read More

Հանդիպում Վահե Այվազյանի հետ

Մայիսի 10-ին «Արդշինբանկի ընթերցասրահում հետաքրքիր հանդիպում կայացավ բիզնեսի կառավարման եւ զարգացման «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Ռոբեր Այվազյանի հետ։ Գործարար խորհրդատվության եւ կորպորատիվ վերապատրաստումներով հայտնի ընկերության ղեկավարը տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի ուսանողների հետ ոչ սովորական «լեզվով» խոսեց երազանքի իրականացման յոթ, ինչպես ինքը շեշտեց՝ սուբյեկտիվ քայլերի մասին (օբյեկտիվ մոտեցումներ չեն լինում՝ ասաց բանախոսը)։ Ինչու [...] Read More

SMARTI ծրագրի մասնակիցները հավաստագրեր ստացան

Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մայիսի 5-ին ավարտական հավաստագրեր հանձնեց Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի մասնակիցներին։ «Ներկայացման հմտություններ», «Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ» եւ «Ինչպե՞ս գրել հաշվետվություններ», «Մասնագիտական կրթական ծրագրեր» թեմաներով վերապատրաստումները, ըստ մասնակիցների, [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ [...] Read More

Գոռ Մարգարյանը պարգեւատրվել է Արիության մեդալով

Հաղթանակի օրվա առթիվ այսօր Ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ եւ աշխատակիցներ այցելեցին Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված ագրարայինցիների պայծառ հիշատակին։ Օրվա խորհրդին  համահունչ եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ․ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին եւ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, որոնք ծաղիկներ խոնարհեցին Ագրարային համալսարանի՝ Երկրորդ [...] Read More