Կրթությունը երկրի զարգացման անփոխարինելի նախապայմանն է․ Կյանքից թանկ ոչինչ չկա

Եւ աշխատանքի, կենսագործունեության անվտանգությունը քաղաքակիրթ աշխարհի առաջնահերթություններից է: Քիմիական նյութեր, հանքարդյունաբերություն, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտներ… որը թվես: Բոլորն էլ իրազեկվածության ու դրանով իսկ պաշտպանված լինելու խնդիր ունեն: Աշխատանքի միավորված կազմակերպության (ԱՄԿ) գաղափարախոսությանն ու դավանած սկզբունքներին միացած 187 երկիր համոզված է, որ անվտանգությունը գործունեության հնարավորությունը մարդու անկապտելի՝ հինգերորդ իրավունքն է:

Երեկ՝ հուլիսի 20-ին կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտ, Անտոն Քոչինյանի անվան քոլեջի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանի հրավերով Ագրարային էին այցելել Անտոնիո Սանտոսը՝ ԱՄԿ աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության եւ անվտանգության, առողջության բաժանմունքի (LABADMIN/OSH) ծրագրի պատասխանատու, Յուսթին Թիլերը՝ ԱՄԿ նույն բաժանմունքի ծրագրի եւ գործառնությունների պատասխանատու, Նունե Հովհաննիսյանը՝ ԱՄԿ ազգային համակարգող, Նվեր Սարգսյանը՝ ԱՄԿ ծրագրի ղեկավար:

Տիկին Խաչատրյանը, կենսագործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, «Աշխատանքի անվտանգություն եւ առողջության ապահովում» ՀԿ նախագահ, նույն ամբիոնի դասախոս Արմեն Ղազարյանը ներկայացրին իրենց գործունեության ոլորտները՝ մասնագետների կարճաժամկետ վերապատրաստումներ, ուսումնական պլանների ու ծրագրերի նորացում, տեղեկատվական գրքույկների տպագրություն: Ամբիոնը հաջողությամբ համագործակցում է Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի հետ: Այս բոլորը միտված են բնակչության, աշխատողների իրազեկվածության բարձրացմանը: Մարդու կյանքի սպառնալիքների նվազեցմանը: Չէ որ հայտնի իրողություն է՝ իրազեկվածը պաշտպանված է:

Մեր հյուրերը ուշադրությամբ լսեցին, փաստեցին, որ անելիքներ դեռ շատ կան: Եւ եթե ԱՄԿ-ն մեր երկրում ծրագրեր իրականացնի, Ագրարային համալսարանը անպատճառ կլինի շահառուների շարքում, քանզի մեր մասնագետների ներուժը անգնահատելի է եւ շատ կարեւոր: