Անվճար նախապատրաստական դասընթացներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց լեզու առարկաներից։
Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի  օգոստոսի 1 -ից մինչև հոկտեմբերի 1-ը։
Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները ինպես  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այնպես էլ zoom հարթակով:
Հարցերի և գրանցման համար մինչև հուլիսի 28-ը զանգահարել  (012) 58-58-28,  (095) 52-17-53 հեռախոսահամարներով, նաև կարող եք գրել  dimord@anau.am էլեկտրոնային հասցեին։