ՈԳԱ կենտրոնի Կրթական բարեփոխումների բաժինը.
Կազմակերպում և համակարգում է ՀԱԱՀ կրթական բարեփոխումների համար անհրաժեշտ փաստաթղթային հենքի մշակման և պարբերաբար վերանայման աշխատանքները
Մասնակցում ՀԱԱՀ ռազմավարական պլանի ԳԱՑ-երի և հենանիշերի մշակմանը
Կազմակերպում և համակարգում է մասնագիտությունների կրթական ծրագրերի, ընդհանրապես կրթական գործունեության կազմակերպման առաջավոր փորձի համեմատական վերլուծությունը (բենչմարքինգը), ուսումնասիրում և վերլուծում ՀԱԱՀ-ում նոր կրթական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները:
Համակարգում մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան դասավանդման, ուսումնառության մեթոդների ընտրության և գնահատման մեթոդների քաղաքականության մշակումը՝ նպաստելով ուսանողակենտրոն ուսուցմանը, գնահատում դրա իրականացումը:
Վերլուծում ու գնահատում է համալսարանի գործունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն և հանրային ծառայություններ) ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները, ինստիտուցիոնալ և ծրագրային ինքնավերլուծությունների, արտաքին փարձագիտական զեկույցների, Որակի կառավարման բաժնի գնահատման եզրակացությունների արդյունքում դուրսբերված խնդիրների հիման վրա հանդես է գալիս բարեփոխման առաջարկություններով:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 3-44
E-mail: [email protected], [email protected]