Նորություններ

Ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին  ներկայացել էր վերջին տարիների լուրջ ձեռքբերումներով՝ արդիականացված կրթական ծրագրերով, թվային ու բարձրտեխնոլոգիական լուծումներով՝ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերով, հողաչափական ու ջրաչափական գերարդիական սարքավորումներով, համալսարանի ուսումնափորձնական  տնտեսություններում ստեղծված բերքուբարիքով, գինեսեր հանրության շրջանում արդեն հեղինակություն վայելող «Սերունդ» գինիով։ Այս ամենը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում՝ Կանաչ արահետ ՀԿ-ի [...] Read More

Սիրենք մեր երկիրը, մնանք, հզորացնենք ու շենացնենք․ Ագրոնոմիականի շրջանավարտները ստացան դիպլոմները

Երկիրը շենացնելու հնարավորությունների ամենամեծ չափաբաժինը թերեւս պատկանում է ագրոնոմներին: Հողագործը-մշակը-երկրագործը… հատկապես այս մասնագետներն են հազարամյակներ շարունակ մեր բնօրրանը՝ Հայաստանը, դրախտավայր դարձրել, եւ այսօր մեր բուհը այդ ոլորտի հերթական շրջանավարտներին՝ առկա եւ հեռակա բակալավրերին, մագիստրանտներին, ճանապարհեց մեծ կյանք: Ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը համոզված է, որ բուհը օժտել է երիտասարդներին գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապարփակ զինանոցով, [...] Read More

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետին կից ստեղծվել է արդյունաբերական խորհուրդ

Սեպտեմբերի 14-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջեւ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոգիաների ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհուրդ ստեղծելու մասին։ Հուշագիրը ստորագրել են ոլորտի փորձագետներ, մասնավոր հատվածի գործատուներ, պետական եւ ՀԿ հատվածներում գործունեություն ծավալող մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 18 անհատներ։ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի համակարգմամբ գործող Արդյունաբերական խորհրդի գործունեության օրակարգն ընդգրկելու [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորն ընդունել է ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հիմնադիր Դանիկ Մարտիրոսյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն / Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր, ծնունդով արցախցի Դանիկ Մարտիրոսյանին։ Տեխասի նահանգի Դալաս քաղաքում գործող այս կենտրոնն աշխարհում առաջատարն է ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման եւ ֆունկցիոնալ սննդագիտության ոլորտում հանրությանը կրթելու բնագավառներում։ Պարոն Մարտիրոսյանին ուղեկցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի բաժնի վարիչ [...] Read More

Արմեն Ջաղինյան

Արմեն Ջաղինյան Ծնվել է՝ 1960թ. մայիսի 17-ին [email protected] ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի համաճարակաբան, Ստեփանավանի «Գյուղատնտեսական անասնաբուժական սպասարկման կենտրոնի» (ԳԱՍԿ) տնօրեն Կրթություն և վերապատրաստում 1967-1977 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 4 դպրոցը 1978-1982 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի Զոովետ սովխոզ-տեխնիկումի անասնաբուժական բաժինը 1983-1988 [...] Read More

Մասնագիտությանը մոտեցնող երկու հրաշալի օր ագրոնոմների համար

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ագրիթեք սրահում ապագա ագրոնոմներն ու Ջերմատնային տնտեսություն մասնագիտացման բակալավրիատի եւ քոլեջի 3-րդ կուրսեցիները բացառիկ հնարավորություն ունեին մանրակրկիտ ուսումնասիրելու իրենց ընտրած ոլորտի տեսական հիմնահարցերը, յուրացնելու խիստ կարեւոր նրբերանգները, իսկ վաղը՝ վաղ առավոտյան, նույն ծրագրի շրջանակում ուսանողները կայցելեն Սեւան, տեղում տեսական գիտելիքը գործնական հմտությամբ ամրակայելու նպատակով: Ինչպես մեկնարկին նկատեց բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, [...] Read More

Առաջինկուրսեցիները ծանոթանում են համալսարանի ենթակառույցներին

Նոր ուսումնական  տարին ընթացքի մեջ է, բուհի ՀԱԱՀ կարիերիայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, իր գործառույթներին հավատարիմ, ստանձնել է առաջինկուրսեցիներին համալսարանի ենթակառույցներին ծանոթացնելու կարեւոր գործը: «Արդեն տաս օր է  գալիս ենք համալսարան, բայց ամեն ինչ դեռ այնքա~ն անսովոր է՝ նոր  միջավայր, նոր ընկերներ, նոր  գրաֆիկ, կարծես մի տեսակ շփոթված լինենք: Կարիերայի կենտրոնի նախաձեռնած շրջայցը շատ [...] Read More

Ռեկտորատի՝ ուսումնական տարվա առաջին նիստը․ ընդունելության բարեփոխվող պատկեր, կարգապահությունը՝ շարունակական պահանջ

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց ռեկտորատի անդամներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Տեղեկացրեց, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանն ավարտել է իր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց վաստակաշատ պրոֆեսորին ու ղեկավարին՝ երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար եւ բարի գալուստ ու հաջողություն մաղթեց դեկանի պաշտոնակատար Հասմիկ [...] Read More

Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց  սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել  համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ: Ուշադրություն, [...] Read More