Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց  սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել  համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ:

Ուշադրություն, ասպիրանտների ուսման/հետազոտության տեւողությունը 20 օր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Դիմել ցանկացողները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

  1. Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)։ Հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի նվազագույնը 30 կրեդիտ,
  2. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
  3. Ակադեմիական տեղեկագիր  (Transcript of Record, անգլերենով),
  4. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge ցանկացած լեզվի կենտրոնից, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնից կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
  5. Դիպլոմի պատճեն (միայն ասպիրանտների համար),
  6. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
  7. Անձնագրի գունավոր պատճեն,
  8. Մոտիվացիոն նամակ (անգլերենով):

Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սալոնիկի Արիտոտել համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 22-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկն ու կեցության ծախսերը, չի հոգում վիզայի եւ ապահովագրության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ գրելով [email protected]  էլ․ փոստի հասցեով կամ այցելելով ՄԿԴ:

Մրցույթն անցկացվելու  է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի  երաշխավորած ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի  Սալոնիկի Արիտոտել համալսարանը։