Հակոբյան Հովհաննես Թելմանի
տեխ․գիտ․ դոկտ․, պրոֆեսոր
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 203, 209 ա, 229 ա սենյակներ - (+37412) 52 96 15, ներքին՝ 4-76, 2-27
- [email protected]
Կենսագործունեության անվտանգության ամբիոնը կազմավորվել է 1991թ., ղեկավարել է պրոֆեսոր Վ.Վ. Համբարձումյանը: 1993թ.-ից մինչև 2001թ. և 2001թ.-ից մինչև 2012թ. ամբիոնի վարիչներ են եղել տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մ. Սարգսյանը և տ.գ.թ., դոցենտ Հ.Թ. Հակոբյանը: 2012 թ-ից ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ա.Ա. Աղասարյանը, իսկ 2017 թվականից ամբիոնի վարիչ է նշանակվել տ.գ. դոկտոր Հ.Թ. Հակոբյանը:
Ամբիոնի լաբորատորիաները հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով ու դիդակտիկ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս անցկացնել լաբորատոր-գործնական պարապմունքներ բոլոր մասնագիտությունների գծով: Ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ գիտական աշխատանքները կատարվում են հետևյալ ուղղություններով` ռադիոակտիվ աղտոտված հողերում գյուղատնտեսական արտադրության վարման տեխնոլոգիաների կատարելագործում, կերատեսակների քիմիական կոնսերվացում և ծղոտի քիմիացում, հատիկային կերատեսակների մանրիչների կատարելագործում, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակում, Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման, և հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործում:
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների բնագավառում ամբիոնը համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ: Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, ագրոպարենային համակարագի արտադրական ձեռնարկություններում և այլ բնագավառներում:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Աղասարյան Արմեն Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
- Մկրտչյան Արմեն Արամայիսի – տ.գ.թ., դոցենտ
- Արտեմյան Ռոբերտ Նորիկի – տ.գ.թ., դոցենտ
- Ալեյան Անդրանիկ Հովհաննեսի – տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Լիանա Համլետի – տ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Թերեզա Համլետի – տ.գ.թ., դոցենտ
- Մխիթարյան Մարինե Վաչիկի – տ.գ.թ., դոցենտ
- Գալստյան Էդգար Ջանիկի – դասախոս
- Ղազարյան Արմեն Իվանի – դասախոս
- Հակոբյան Լիաննա Ռուբենի -ասիստենտ
- Նուրազյան Գրիգոր Զավենի – ասիստենտ
- Մուրադյան Գայանե Սերյոժայի – մասնագետ
- Ղարիբյան Կարինե Հայկի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Կենսագործունեության անվտանգություն
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
Արտադրական սանիտարիա և աշխատանքի հիգիենա
Փրկարարական տեխնիկա և մեքենաներ
Արտադրական անվտանգություն
Տարերային և տեխնածին աղետներ
Էրգոնոմիկա և ճարտարագիտական հոգեբանություն
Կենսագործունեության անվտանգության տեսական հիմունքներ
Բժշկական օգնություն արտակարգ իրավիճակներում
Տեխնածին ռիսկերի գնահատում
Ռադիացիոն անվտանգություն
Քիմիական անվտանգություն և պաշտպանություն
Ոլորտային անվտանգություն
Անվտանգության ոլորտի հսկում և ստուգում
Դժբախտ դեպքերի փորձաքննություն
Տեխնածին համակարգեր և էկոլոգիական ռիսկերի վերլուծություն
Շրջակա միջավայրի մոնիտորինգ և տեխնիկական միջոցներ
Ինժեներատեխնիկական ապահովումն արտակարգ իրավիճակներում
Հրդեհապայթյունային անվտանգություն
Վթարային փրկարարական աշխատանքների կազմակերպում
Աշխատանքի պաշտպանության համակարգված ուսումնասիրությունների մեթոդական հիմունքներ