Category: Բոլոր նորությունները

Գնահատվում է աշխատակցի քսանամյա վաստակը

Համալսարանի Հրատարակչական-խմբագրական բաժնի խմբագիր Մարգարիտա Ղազարյանի  աշխատանքային գործունեության 20-ամյա հոբելյանը նշանավորվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից շնորհակալագրով եւ բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի կազմակերպած գեղեցիկ միջոցառմամբ: Տիկին Մարգարիտայի՝ մասնագետի եւ մարդու վաստակը ըստ արժանվույն գնահատեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը, հոբելյարի գործընկերները: Ելույթներում շեշտադրվում էին տիկին Մարգարիտայի [...] Read More

Պատվոգրեր Ագրոնոմիականի ուսանողներին՝ լավագույն գիտական զեկուցումերի համար

Ագրոնոմիական ֆակուլտետում ամփոփեցին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական 21-րդ գիտաժողովի ժամանակ ներկայացված եւ մրցանակային տեղեր շահած զեկուցումները եւ դրանց հեղինակների կատարած աշխատանքը գնահատեցին դեկանատի համապատասխան պատվոգրերով: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետազոտող ուսանողներին՝ գիտաժողովին արժանապատվորեն ներկայանալու, ֆակուլտետի անունը բարձր պահելու համար: Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին, տարբերվող, ոլորտի կարեւոր [...] Read More

Ուսանողական խորհուրդն ամփոփում է տարվա աշխատանքները

Հունիսի 11-ին Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի նախաձեռնությամբ անցկացվեց ուսումնական տարվա ամփոփիչ ժողով, որին հրավիրված էին եւ սիրով մասնակցեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեկանները կամ նրանց ներկայացուցիչները: Ֆակուլտետների, քոլեջի եւ վարժարանի ուսխորհուրդների նախագահները, ինչպես նաեւ համալսարանի ուսխորհրդի բոլոր հանձնաժողովների պատասխանատուները հանդես եկան ուսումական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները տպավորիչ են, [...] Read More

Ամփոփվեցին «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի արդյունքները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում  ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության  (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների [...] Read More

Կովկասյան գորշ ցեղի տավարի վերականգնման ծրագրի շնորհանդես Գյումրիում

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան [...] Read More

Շփումը հոգեւորի հետ անհրաժեշտ է բոլորին. ՀԱԱՀ-ի թանգարանում բացվել է Էդուարդ Շախիկյանի ցուցահանդեսը

ՀԱԱՀ պատմության թանգարանի տնօրեն  Սյուզաննա Փիլոսյանը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ. հունիսի 10-ին թանգարանում բացվեց անվանի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակի փոքր «կտավի» այս առինքնող, խորիմաստ, նրբագեղ պլաստիկայով աչքի ընկնող գործերը, որ փոքր քանակով են ներկայացված՝ տեղի սղության բերումով, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի: Շախիկյանի աշխատանքներից տպավորված էին նաեւ պրոռեկտորներ [...] Read More

Աշխատաշուկա՝ իրողություններ, ակնկալիքներ, տեսլական. մենք «վինծիլ» բացող-փակող չենք պատրաստում

Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից: «Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: [...] Read More

Վարժարանի սաների ծնողները հանդիպեցին տնտեսագիտականի դեկանի հետ

Հունիսի 10-ին ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր հանդիպում վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանների աշակերտների ծնողների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի միջեւ: Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ եւ հետապնդում էր ապագա դիմորդների/ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների հետ գործընկերային կապերի հաստատման նպատակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վարժարանի մի [...] Read More

Վերապատրաստումներ. ուրախ եմ, որ սովորել եմ Ագրարայինում եւ «տառապել» եմ ընկեր Ադամյանի պահանջկոտությունից

Դավիթ Պիպոյանն է՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Սննդամթերք սպառողների սարսափը եւ արտադրողների հոգեառը: Լսում ես նրան (ի դեպ՝ միշտ մեծ հետաքրքրությամբ) ու գալիս ես միակ եզրակացության, որ ճիշտը չուտելն է... Բայց այդպես չի լինում: Ուրեմն հետեւողականորեն-բծախնդրորեն պետք է հոգանք առկա մարտահրավերները մեղմելու մասին: Իսկ մարտահրավերները շատ են՝ մթերք արտադրող ձեռնարկությունների [...] Read More

Համալսարանական եւս մեկ բաց տարածք՝ շրջանավարտների հովանավորությամբ

Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ [...] Read More