Ուսման եւ փորձուսուցման հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Փորձուսուցմանը մասնակցելու համար կարող են դիմել նաեւ մագիստրանտները։

Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի գունավոր պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով )
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ ։

Փորձուսուցման դեպքում մոտիվացիոն նամակում պետք է հստակ գրվի այն ոլորտը, որում ցանկանում են գործնական հմտություններ ձեռք բերել։

Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ. փոստի հասցեով կամ այցելել ՄԿԴ: