Խաչատրյան Հակոբ Հայկի
տնտ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 406, 434, 435, 427ա սենյակներ - (+374 12) 58 37 01, ներքին՝ 3-55, 2-37
- [email protected]
Ամբիոնում ուսուցանվող «Վիճակագրություն», «Կիրառական ինֆորմատիկա», առարկաները դասավանդվում են համալսարանի բոլոր մասնագիտություններում, իսկ «էկոնոմետրիկա» առարկան՝ միայն տնտեսագիտական մասնագիտություններում։
Ամբիոնի առաքելությունն է, ելնելով հանրապետության տնտեսության արդի պահանջներից և օգտագործելով կրթական միջազգային լավագույն փորձը, ագրարային ոլորտի մասնագետներին ուսուցանել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով և մեթոդներով տվյալների բազաների ստեղծում, տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մոդելների կառուցում, ինչպես նաև վիճակագրական տարբեր մեթոդների միջոցով կանխատեսումներ և վերլուծություններ կատարելու կարողություններ։
Ամբիոնի զարգացման տեսլականը տարածաշրջանային և գլոբալ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման պայմաններում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների մրցունակության արդյունավետության բարձրացմանը միտված համապատասխան հմտություններով, կարողություններով, վերլուծական ունակություններով, բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական որակավորմամբ ագրարային ոլորտի մասնագետների պատրաստումն է։
Նշված խնդիրների լուծման ճանապարհին ամբիոնի սկզբունքն է․
– ուսուցման, փորձուսուցման և գիտահետազոտական գործունեության և տնտեսության պահանջների փոխկապվածություն,
– ուսուցման միջազգային փորձի ներդրում, առարկայական ծրագրերի կատարելագործման անընդհատություն,
– պրակտիկ գիտելիքի, հմտության և կարողության ձևավորում,
– պրոֆեսորադասախոսական կազմի բնականոն սերնդափոխության սահունության ապահովում,
– ներբուհական հետազոտական կառույցների, ստորաբաժանումների շրջակներում կատարվող հետազոտություններին, նաև՝ արտահամալսարանական հետազոտական ծրագրերին ամբիոնի աշխատակիցների ակտիվ մասնակցություն,
– գիտաժողովներին, գիտական սեմինարներին, քննարկումներին մասնակցություն,
– ամբիոնի աշխատակիցների վերապատրաստում։
Ամբիոնը սերտորեն համագործակցում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հետ, օգտագործում նրա կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը։
Այսօր շարունակական աշխատանքներ են տարվում առարկայական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, դրանց բովանդակությունն առավելագույնս հարմարեցված է աշխատաշուկայի պահանջներին և ուղղված է ագրարային ոլորտի մրցունակ կադրերի պատրաստման, տնտեսագիտական խնդիրների լուծման առավել պիտանի, արդյունավետ և կիրառելի վիճակագրական մեթոդների ու գործիքների օգտագործման պրակտիկ հմտությունների ձևավորմանը:
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն արտացոլված են հրատարակված ավելի քան 650 հոդվածներում, 16 մենագրություններում, բազմաթիվ բրոշյուրներում, գիտական զեկուցումներում և դասագրքերում, ինչպես նաև հեղինակային արտոնագրերում: Ամբիոնում մշակվել են տարաբնույթ կենսաբանական, ոռոգման, բնապահպանական, տնտեսական համակարգերի տնտեսա-մաթեմատիկական մոդելներ, հետազոտվել և առաջարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մոդելներ, ինֆորմացիոն անվտանգության հիմնահարցերը և օպտիմալ նախագծման, հեռավար ուսուցման տեխնոլոգիաները:
Տվյալագիտության ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ նախկին Վիճակագրության և բիոմետրիայի ու Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնների միավորմամբ: Մինչ այդ ՀԱԱՀ-ում 2002 թվականից գործում էր Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնը, որի վարիչի պաշտոնը տարբեր ժամանակներում զբաղեցրել են Ք. Ք. Մանուկյանը, Ա. Խ. Սիմոնյանը, Ա. Թ. Եղիկյանը, Հ.Հ. Խաչատրյանը:
Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնը ստեղծվել է 1970թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Այն ղեկավարել են Ա. Վ.Սահակյանը, Բ. Հ. Շահնազարյանը, Հ. Զաքարյանը, Ռ.Ն.Չիթչյանը և Մ. Գրիգորյանը:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
-
- Վարդանյան Գոհար Վազգենի – տ.գ.թ., պրոֆեսոր
- Գրիգորյան Մանուշակ Այվազի- տ.գ.թ. , դոցենտ
- Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխն.գ.թ. դոցենտ
- Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
- Կոսեմյան Սուրեն Էդուարդի – տեխն.գ.թ, դոցենտ
- Քեշիշյան Գևորգ Հարությունի – տ․գ․թ․, դասախոս
- Մովսիսյան Աստղիկ Մովսեսի – տ․գ․թ․, դասախոս
- Վարդանյան Նինա Վրեժի – դասախոս
- Մանուչարյան Դոնարա Վլադիմիրի – դասախոս
- Ներսիսյան Ջուլիետտա Սենեքերիմի – ասիստենտ
- Ղոչիկյան Անի Աշոտի – ասիստենտ
- Գրիգորյան Սվետլանա Արթուրի – ասիստենտ
- Ավետիսյան Սոնա Մարտինի – մասնագետ
- Մարտիրոսյան Գոհար Պետրոսի – մասնագետ
- Նիկալայան Լուսինե Օնիկի– մասնագետ
-
Դասավանդվող առարկաները
Բակալավրիատ
Վիճակագրություն
Վիճակագրություն բիոմետրիայի հիմունքներով
Էկոնոմետրիկա
Բիզնես-անալիտիկա
Ինֆորմատիկա և վիճակագրություն
Կիրառական ինֆորմատիկա
“Տնտեսագիտական և մաթեմատիկական
մեթոդները և մոդուլները լոգիստիկայում”
Քոլեջ
Տվյալների մշակման վիճակագրական մեթոդներ
Ընդհանուր վիճակագրության հիմունքներ
Տեղեկատվությունների մշակման վիճակագրական մեթոդները
Ինֆորմատիկա և ՏՀՏ
Համակարգչային օպերատրություն
Ֆինանսական հաշվարկները EXCEL ԿԾՓ-ի միջավայրում
Մագիստրատուրա, ասպիրանտուրա
Բիզնես վիճակագրություն
Կենսավիճակագրություն
Կիրառական էկոնոմետրիկա և տվյալների վերլուծություն
Կենսավիճակագրություն և տվյալների վերլուծություն
Մեծ տվյալների վերլուծություն
Բիզնես-անալիտիկա
Տնտ. Ինֆորմատիկա՝ ներառյալ սոց. Հետազոտության էմպիրիկ մեթոդներ – գերմաներեն/ ագրար․ մենեջմենթ
Տեղեկատվության ավտոմատացված մշակում – հայերեն/ագրար․ մենեջմենթ
Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ