«ՀԵՏԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉ և ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» (T-GREEN)

ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի տևողությունը՝ 36 ամիս
Ծրագրի համարը՝ 101083014
Ընդհանուր բյուջեն՝ 894,687 €
Մրցույթ՝ ERASMUS-EDU-2022-CBHE
Թեմա՝ ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-3
Գործողության տեսակը՝ ERASMUS-LS

ԾՐԱԳԻՐ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԸ ՀԱԱՀ-Ի ՀԱՄԱՐ

2023 թվականի մարտի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համահամակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։
T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։
Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

ԾՐԱԳՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«T-GREEN» նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ն մշակելու և ներդնելու է երկու կրկնակի մագիստրոսական որակավորում՝
1․ Double MA Degrees Green Economy and Management
(minimum credits: 60; minimum study duration: 1 year)
Կանաչ տնտեսություն և կառավարում մագիստրոսական որակավորում
Կրկնակի որակավորումը առաջարկվելու է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։
2․ Double MA Degrees in Sustainable Cities
(minimum credits: 60; minimum study duration: 1 year)
Կայուն քաղաքներ մագիստրոսական որակավորում
Կրկնակի որակավորումը առաջարկվելու է Ճարտարապետության եւ շինարարության հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ։
Բացի դրանից, նախագծի շրջանակում առկա Պարենամթերքի տեխնոլոգիա մագիստրոսական ծրագիրը կվերանայվի, որոշակի մոդուլներ կվերապրոֆիլավորվեն գոյություն ունեցող ուսումնական պլանը ավելի «կանաչ» դարձնելու նպատակով (4-5 առարկայական ծրագիր, ընդհանուր 20-25 կրեդիտ)։

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԲԱՎՈՐՎԱԾ ԵՆ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ


18-22 նոյեմբերի, 2024թ․— աշխատաժողով Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա)
նոյեմբերի 18-ից 22-ը Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) T-GREEN նախագծի շրջանակներում հիբրիդային (առկա և հեռավար) ձևաչափով կայացավ մեթոդաբանական աշխատաժողով, որտեղ հայաստանյան համալսարանները ներկայացրեցին նոր մշակած կրկնակի/միասնական դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի նախագծերը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատանքային խումբը ներկայացրել է ՃՇՀԱՀ-ի հետ համատեղ մշակած «Կայուն քաղաքներ» համատեղ դիպլոմով և ԵՊՀ-ի հետ մշակած «Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի նախագծերը, ինչպես նաև «Պարենամթերքի տեխնոլոգիա» վերապրոֆիլավորված մագիստրոսական ծրագիրը։ Մասնակիցները քննարկել են ներկայացված կրթական ծրագրերի նախագծերը Եվրոպական համալսարանների փորձագետների հետ։
*****************

8 նոյեմբերի, 2024թ․
2024 թվականի նոյեմբերի 8-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) T-GREEN նախագծի շրջանակում հիբրիդային ձևաչափով տեղի ունեցավ նախագծի հայաստանյան և եվրոպական համակարգողների հանդիպումը: Հանդիպումը նվիրված էր նոյեմբերի 18-22-ը Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) կայանալիք աշխատաժողովին Հայաստանի գործընկեր համալսարանների/ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության նախապատրաստմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատաժողովի ընթացքում հայաստանյան համալսարանների մշակած կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի նախագծերի ներկայացման ձևաչափը։
*****************

13 սեպտեմբերի, 2024թ․ ՃՇՀԱՀ-ում T-GREEN նախագծի շրջանակներում հիբրիդային ձևաչափով կայացավ հանդիպում՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի առաջընթացին վերաբերող մի շարք հարցեր, նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքները, WP4 աշխատանքային փաթեթի շրջանակներում երրորդ եռամսյակի գործողությունների պլանը։
*****************

12 հունիսի, 2024թ․
2024 թվականի հունիսի 12-ին Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ պարոն Ս․ Հայոցյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես նախանշվել են նախագծի արդյունավետ իրականացումը ապահովող հետագա քայլերն և միջոցառումները։
*****************

6 հունիսի, 2024թ․
2024 թվականի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի T-GREEN նախագծի WP4 աշխատանքային փաթեթի շրջանակում կոնսորցիումի հայաստանյան համալսարանների աշխատանքային խմբերի հանդիպումը։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ-ն (WP4-ի ղեկավարը)՝ քննարկելու հայաստանյան բուհերի կողմից T-GREEN նախագծի շրջանակներում համատեղ/կրկնակի/բազմակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը վերաբերող հարցերը։
*****************

23 մայիսի, 2024թ․ — T-GREEN նախագծի հայաստանյան գործընկերների հանդիպումը ՃՇՀԱՀ-ում
2024 թվականի մայիսի 23-ին ՃՇՀԱՀ-ում T-GREEN նախագծի շրջանակում կայացավ հանդիպում՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նախագծի առաջընթացին վերաբերող մի շարք հարցեր։ T-GREEN նախագծի ազգային համակարգող նշեց, որ T-GREEN նախագծի առաջին տարվա հաշվետվությունը ներկայացված է ճիշտ ժամանակին և որ հաշվետվության զգալի մասը հաստատվել է EACEA-ի կողմից։ Սակայն նախագծի աշխատանքային փաթեթներ WP2 և WP3 շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում առաջացած խոչընդոտները դարձել են սահմանված վերջնաժամկետների խախտման պատճառ։ Մասնակիցների կողմից տրվել են առաջարկություններ՝ WP2 և WP3 աշխատանքային փաթեթների շրջանակներում մշակած փաստաթղթերի վավերացման մոտեցումների վերաբերյալ։
*****************

3 ապրիլի, 2024թ․ — T-GREEN նախագծի կառավարման նիստը ՃՇՀԱՀ-ում
2024 թվականի ապրիլի 3-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ T-GREEN նախագծի կառավարման հանդիպումը՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց մի շարք նախագծի առաջընթացին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, նախագծի աշխատանքային փաթեթներ WP1, WP2 և WP3 շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում առաջացած խոչընդոտները, որոնք նախատեսված վերջնաժամկետների խախտման պատճառ դարձան։ Մասնակիցների կողմից տրվել են առաջարկություններ՝ նոր վերջնաժամկետների հաստատման խնդրանքով Եվրամիություն դիմելու վերաբերյալ։
*****************

16 փետրվարի, 2024թ․ Erasmus+ T-GREEN նախագծի կառավարման առցանց հանդիպում
2024 թվականի փետրվարի 16-ին կայացավ Erasmus+ T-GREEN նախագծի կառավարման առցանց հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նախագծի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախագծի համակարգողը ներկայացրեց 2024 թվականի հունվարի 24-ին ԿԳՄՍՆ-ի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մանրամասները, քննարկվեցին երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակներում մշակվող փաստաթղթերի վավերացման, նախագծի որակի ապահովման, 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակներում Լիտվայում նախատեսվող աշխատաժողովի կազմակերպման հիմնախնդիրները։
*****************

24 հունվարի, 2024թ․
Հանդիպում ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցների հետ 2024 թվականի հունվարի 24-ին Erasmus+ T-GREEN նախագծի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցներ Ա․Մովսիսյանի, Լ․Գրիգորյանի, Ա․Վիրաբյանի, Օ․ Զաքարյանի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին T-GREEN նախագծի կոնսորցիումի առջև դրված խնդիրները և դրանց լուծման առաջընթացը։
*****************

26 դեկտեմբերի, 2023թ․
2023 թվականի դեկտեմբերի 26-ին ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում կայացավ Erasmus+ T-GREEN նախագծի շրջանակում Կրակովի Յագելոնիան համալսարան կատարած այցի արդյունքների քննարկումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՀԱԱՀ աշխատանքային խմբի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՃՇՀԱՀ-ի և ՀԱԱՀ-ի համատեղ «Կայուն քաղաքներ» մագիստրոսական կրթական ծրագիր ներդնելու նպատակով պլանավորված առաջին քայլերը և մեթոդաբանությունը, ինչպես նաև նախագծի եվրոպական գործընկեր համալսարանների փորձը համատեղ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործում։
*****************

21-24 նոյեմբերի, 2023թ․
Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակացում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները: Աշխատաժողովին ՀԱԱՀ –ից մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը, Էմիլ Գևորգյանը և Արման Հարությունյանը։ Յագիելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախագծի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի Եվրոպական չափորոշիչները և մշակման պրակտիկան, ուսանողների փոխանակումը, կրեդիտների փոխանցման և ճանաչման ընթացակարգերը, կրկնակի, համատեղ և բազմակի դիպլոմները, միկրո հավատարմագրերը և այլ։ Յագելոնյան համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆ. Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի հարուստ պատմությունը, ապա անդրադարձել է եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ շեշտելով Chat GPT-ին և միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը:
*****************

10-14 հուլիսի, 2023թ.
Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) 2023 թվականի հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը, որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Էդուարդ Ղազարյանը, Էմիլ Գևորգյանը և Մարիամ Պողոսյանը։ Մասնակիցներին ներկայացվեցին նախագծի բարեփոխումների ու գործողությունների շղթան, տեսլականն ու ակնկալվող վերջնարդյունքերը, եռամյա գործողություններն ու այն համատեղ մագիստրոսական ծրագրերը , որոնք նախատեսում է T-GREEN-ը: Ծրագրի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան լսելու նաև եվրոպացի գործընկերների կրթական ծրագրերի, բարեփոխումների, գործող օրենսդրական կարգերի ու որակի վերահսկման կանոնակարգերի մասին բազմաթիվ ելույթներ, կիսվել սեփական փորձով, իսկ խմբային քննարկումների արդյունքում նախանշել այն խնդիրներն ու անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն նախագծի մասնակից բուհերն ու այլ կառույցները առաջիկա երեք տարում:
*****************

15 հունիսի, 2023թ․
2023 թվականի հունիսի 15-ին կայացավ Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակում նախագծի տարբերանշանի (լոգոտիպի) մշակման նպատակով ուսանողների շրջանում հայտարարված մրցույթի արդյունքներով վկայականների, դիպլոմների և հեղինակային ձեռագործ հուշանվերների հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը։
*****************

3 մայիսի, 2023թ․
2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ նախագծի համակարգողների և բուհերի ուսումնական պլանների մշակման պատասխանատու անձնակազմի հանդիպումը Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ-ն (WP4-ի ղեկավարը)՝ քննարկելու բուհերի ուսումնական ծրագրերի մշակման/լրամշակման հարցերը՝ հաշվի առնելով կանաչ տեխնոլոգիաները, ինչպես նաև համատեղ/կրկնակի որակավորման ձեռք բերմամբ ավարտվող կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությունը:
*****************

19 ապրիլի, 2023թ․ Էրազմուս+ T-GREEN նախագծի համակարգման հանդիպումը
Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում կազմակերպվել է հայ գործընկերների համակարգման հանդիպումը , որի ընէացքում քննարկվեցին Նախագծի կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր այդ թվում այն հիմնական աշխատանքները, որոնք պետք է կատարվեն նախագծի իրականացման առաջին տարում:
*****************

4-5 ապրիլի, 2023թ․ Էրազմուս+ T-GREEN նախագծի առցանց մեկնարկային հանդիպումը
2023 թվականի մարտի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։ 2023թ․ ապրիլի 4-5-ին կայացավ T-GREEN նախագծի առցանց մեկնարկային հանդիպումը։Օրակարգը՝ կից։։
T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

*****************

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 318 սենյակ
Հեռ.` +37412 88-09-88
E-mail: [email protected]