Ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հասցեն․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 5։
ՀԱԱՀ բակալավրիատ կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և նախընտրած մասնագիտության համար հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննությունները։
Մագիստրատուրա կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և ազատ տիրապետում են հայերենին։ Եթե դիմորդը շարունակում է իր կրթությունը մեկ այլ մասնագիտությամբ, ապա նա պետք է ընդունելության քննությունը հանձնի նախընտրած մասնագիտության համար սահմանված մասնագիտական առարկաներից։

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ (2020-2021 ուսումնական տարի)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Ասպիրանտուրայում կարող են սովորել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան և ազատ տիրապետում են հայերենին, ռուսերենին կամ անգլերենին։ Որոշ մասնագիտություններով ուսուցումը կարող է կազմակերպվել նաև անգլերենով։

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: inter@anau.am, garegin77@gmail.com