Նորություններ

Գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ, տասը հայտ՝ Գիտկոմին, ՀԱԱՀ ՈւՓՏ-ները՝ առաջին հերթին․ գիտխորհրդի նիստը

Այսօր՝ փետրվարի 25-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողներին, որոնց նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով երաշխավորված գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ ներկայացրին թեմաների ղեկավարները՝ Գայանե Մելյանը, Արմինե Աբրահամյանը, Արթուր Ալթունյանը, Արամ Միքայելյանը եւ Մարիամ [...] Read More

Գերազանցության կրթաթոշակ լավագույններին․ ոչինչ պատահական չի լինում՝ երբ խաչվում են արտոնությունն ու արժանիքը

Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը, օգտվելով պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող ուսանողների համար սահմանված արտոնությունից, առաջին կիսամյակում ստանում էր ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հունվարյան քննաշրջանից հետո, բարձր ՄՈԳ-ի շնորհիվ Մարիայի կրթաթոշակը ավելացել է 10 տոկոսով՝ կազմելով 77 000 դրամ: Հաճելի է, օրինակելի… Մարիա Կրտիկաշյանի՝ Ագրարային համալսարանում հայտնվելն [...] Read More

Երեւանում ամփոփվեց Եւրամիության կողմից ֆինանսավորվող կանաչ եւ կայուն ապագային միտված Էրազմուս+ T-GREEN նախագիծը

Երեւանում կայացավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները եւ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարեւոր արդյունքները։ Նախագիծը նպատակ ուներ նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագային միտված, կանաչ եւ միջգիտակարգային կրթական ծրագրեր։ Նախագծի նպատակն [...] Read More

Կրթության որակի բարձրացման շոշափելի նշաձողը եւ e-buh համակարգի սպասված առաջընթացը․ ռեկտորատի նիստ

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ փետրվարի 20-ին՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկին ռեկտորը տեղեկացրեց, որ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղակալ է նշանակվել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Ավդալյանը եւ շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Ռեկտորատի այս նիստին հենց տիկին Ավդալյանն էլ ներկայացնում էր քոլեջը եւ ի թիվս այլ ստորաբաժանումների ղեկավարների, [...] Read More

Տղերքը անցյալ չեն, նրանք մեզ սպասում են ապագայում․ Գիրք նվիրելու օրը յուրօրինակ էր ՀԱԱՀ գրադարանում

Գիրք նվիրելու օրը յուրօրինակ ու առինքնող էր ՀԱԱՀ գիտական գրադարանի գլխավոր ընթերցասրահում: Անշփոթելի: Հաստատապես այլեւս չմոռացվող: Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Մերի Նաջարյանը նախաձեռնել էր հանդիպում գրքի երիտասարդ հեղինակաների՝ Նարե Հարությունյանի («Աշնան վերջին անվանականչը», հեղինակային հրատարակություն, «Զանգակ» հրատարակչություն, 102 էջ) եւ Մելսիդա Ավետիսյանի («Հրեշտակապետը. հավատա, կգամ», հեղինակային հրատարակություն, 130 էջ) հետ: Երկու [...] Read More

Հայ-հունական պետական քոլեջի ուսանողների հերթական խմբի այցելությունը Ագրարային համալսարան

Երեկ՝ փետրվարի 17-ին, Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը հերթական անգամ ընդունել էր հետաքրքիր ու հետաքրքրված երիտասարդների, այս անգամ՝ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի մի խումբ ուսանողների՝ Սննդամթերքի տեխնոլոգիա, Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Զբոսաշրջություն մասագիտությունների ավարտական կուրսերից։ ՀԱԱՀ Ուսանողների հաջողությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել [...] Read More

Հանդիպում Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ Ագրարայինի ուսանողներն այսօր ավելի ուժեղ դարձան մասնագիտության ասպարեզում

Ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Թովմասյանի հետ այսօր՝ փետրվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Ագրարային համալսարանի ուսանողները պետք է ուժեղ լինեն իրենց մասնագիտության ասպարեզում: Այս կարգի ձեռնարկներն իրապես նպաստում են, որ ուսանողներն ավելի նպատակասլաց ու խելամիտ կյանքի կոչեն իրենց ձգտումներն ու երազանքները, հասկանան այն [...] Read More

Դուալի օրեր-2․անքակտելի համագործակցություն ծնողների հետ, ցանկալի է՝ հետադարձ կապով

Օրեր առաջ մենք լավ հնարավորություն ունեցանք ներկայացնելու դուալ կրթության հավասարակողմ եռանկյունու (բուհ-սովորող-գործատու) դիրքորոշումները-դիտարկումները-լուծման կարոտ մանրուքները: Օրինակելի քննարկում էր: Այսօր՝ փետրվարի 16-ին, գործնական հանդիպում էր դուալ համակարգով սովորողների (գինու, մսի, կաթի եւ պահածոյացման տեխնոլոգիաներ մասնագիտությունների) ծնողների հետ: Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, փոխտնօրեն Լիլիթ Սարոյանն ու փորձուսուցումների կազմակերպման պատասխանատու Անի Սեդրակյանը հանգամանորեն ներկայացրին կրթական [...] Read More

Էրազմուսյան փորձը ներուժդ բացահայտելու, ավելի հասուն դառնալու, մտահորիզոնդ ընդլայնելու հրաշալի հնարավորություն է․ Սաթեն Պողոսյան

Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ [...] Read More

Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Հարավային Բոհեմիայի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հարավային Բոհեմիայի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ տնտեսագիտության ոլորտի աշխատակիցները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ անձնագրի պատճեն, [...] Read More