Նորություններ

Դպրոց – բուհ՝ անքակտելի կապ․ հար եւ նման, բայց նաեւ անչափ տարբեր

Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ագրարայինը ուղիղ աշխատում է դպրոցների հետ` կարեւոր նպատակով, որ վաղվա դիմորդն ու սովորողների փաղանգը համալրողը լիովին իրազեկ-տեղեկացված լինի: Որ մասնագիտության՝ այդքան կարեւոր ընտրությունը լինի գիտակցված, սիրով ամրակայված: Այս տարիների ընթացքում հազարավոր պատանիների ենք հանդիպել՝ հետաքրքված կամ ոչ այնքան, կարդացած կամ հակառակը, խոհուն կամ անտարբեր, նորաձեւ մասնագիտությունների ետեւից գնալու պատրաստ [...] Read More

ԱՄՎՏ ամբիոնի փորձացուցադրական լաբորատորիաներում սովորական-անսովոր եռուզեռ է․ քոլեջականների արտադրանքը բարձր գնահատվեց

Հոկտեմբերի 20-24-ը «Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների» ամբիոնում տիրող աշխատանքային մթնոլորտը սովորականի նման աշխույժ էր, մի առանձնահատկությամբ՝ այս անգամ այն ստեղծել էին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, նախ՝ հոկտեմբերի 20-22-ին, «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա», որից հետո՝ ամսի 23-24-ին՝ «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսերի ուսանողները եւ դասախոսները։ Լայնածավալ արտադրական-գործնական աշխատանքներն ընթանում էին ամբիոնի [...] Read More

Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները խաղում են «Թույլ օղակ»

Հոկտեմբերի 24-ին Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Ուսանողական խորհուրդը Փափուկ հմտությունների կենտրոնում կազմակերպել էր «Թույլ օղակ» մտավոր խաղ՝  ընդգրկելով գիտության, տնտեսության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներին վերաբերող խիստ բազմազան հարցեր։ Բուն նախաձեռնությունը ինքնին կարեւոր իրադարձություն դարձավ քոլեջականների առօրյայում, սակայն առաջին հերթին պետք է նշել հարցերի ընտրության, դրանց ճանաչողական հետաքրքրության գործում կազմակերպիչների խորաթափանցությունն ու համակարգային մտածողությունը։ [...] Read More

Իրական բանակցություններ գործող բիզնեսի ներկայացուցչի հետ․ B2B վաճառք

Էրազմուս+ «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» (LISS24) նախագծի շրջանակում Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում հոկտեմբերի 23-ին կայացավ B2B վաճառքների մրցույթ՝ «B2B վաճառքներ» անվճար դասընթացից հետո ընտրված 9 ուսանողների միջեւ։ LISS24 նախագծի ՀԱԱՀ համադրող, Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի եւ նախագծի հետազոտող, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Հասմիկ Գեւորգյանի եւ մրցույթի ժյուրիի որոշմամբ, այս անգամ մրցույթի ձեւաչափը [...] Read More

Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման այցով ՀԱԱՀ-ում էին․ եւ կողմնորոշվեցին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանն ընդունեց Արարատի մարզի Արարատ գյուղի համար 3 միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտներից բաղկացած խմբին՝ քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Բաղրամյանի գլխավորությամբ։ Բոլոր լաբորատորիաներում ու կենտրոններում, որ եղան արարատցի ուշիմ, կարգապահ ու նպատակասլաց աշակերտները՝ նրանց ընդունեցին ջերմորեն, հատկացված կարճ ժամանակահատվածում բացատրեցին ագրարային մասնագիտությունների [...] Read More

Վարդանյան Էրիկ Գևորգի

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող& ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ Ծնվել է՝ 2006 թվականի մայիսի 18-ին vardanyanerik20@gmail Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2024 թվականին ընդունվել և այժմ սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում 2019 - 2024 թթ․ սովորել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Լեզուների իմացություն Հայերեն, ռուսերեն, անգլերեն Հավելյալ տեղեկություն 2025 [...] Read More

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Դանիել Դանի շնորհավորական ուղերձը ՀԱԱՀ 95-ամյակի առթիվ

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հիմնադրման 95-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Տարիներ շարունակ (Հայաստանում աշխատել եմ 7 տարի) ես վայելել եմ Ագրարային համալսարանի գործընկերությունն ու մեծ օգնությունը․ շատ բարձր եմ գնահատում մանավանդ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ստեղծման ժամանակաշրջանում ցուցաբերած օժանդակությունը։ Շնորհավորում եմ համալսարանին նաեւ այն հազարավոր շրջանավարտների համար, որոնք մեծապես նպաստել եւ նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը։ [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի անունից կեղծ էջ են բացել WhatsApp-ում

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի անունից WhatsApp-ում կեղծ էջ են բացել։ Մեր գործընկերներին խնդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր հաղորդագրություններին, առավելեւս՝ զերծ մնալ որեւիցե տեղեկություն, տվյալներ տրամադրելուց։ Read More

PROM-3. համագործակցության նոր ձեւաչափ 600-ամյա Յագելոնյան համալսարանի հետ

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը ոչ միայն փորձում է ամրապնդել համագործակցության արդեն եղած հնարավորությունները, այլեւ գտնել դրա նոր ձեւաչափեր, որոնք կնպաստեն ՀԱԱՀ աշխատակիցների եւ սովորողների միջազգային շարժունությանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու միջազգային ճանաչման բարձրացմանը։ Վառ օրինակներից է PROM-3 ծրագիրը, որն իրականացվում է Յագելոնյան համալսարանը (Լեհաստան): Այն կարճաժամկետ փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորում է Լեհաստանի Ակադեմիական փոխանակման [...] Read More

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ պարոն Զաքոյան Անձամբ իմ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ողջ անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հիմնադրման 95–ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ անխափան և բեղմնավոր աշխատանք ոլորտի բանիմաց և արհեստավարժ մասնագտների կրթման և պատրաստման գործում։ Ջերմ  շնորհավորանքներս փոխանցեք Ձեր բուհի բոլոր աշխատակիցներին, որոնց ջանքերի և նվիրական աշխատանքի [...] Read More