Հունվարի 24-ին ՀԱԱՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարայն համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալ Ավետիք Իսահակյանը, եւ Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամի տնօրեն, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Հարություն Համբարյանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Աերեւիկ Աբովյանը։ Հուշագրով կողմերը պարտավորվորվում են միավորել ջանքերը, միջոցներն [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում. https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html): Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]). անձնագրի պատճեն, ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ [...] Read More
Մեր պատմության երկար ու դժվարին ուղիներում հայ շինականն է ապահովել Հայոց բանակի թիկունքը, իսկ հաճախ հենց ինքն է թողել հողն ու այգին եւ նույն այդ հողին արժանի լինելու իրավունքը վաստակել պատերազմում։ Այդպես է եղել սկսած Քուր-Արաքսյան մշակույթից, այդպես է այսօր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները բազմաթիվ փառավոր, հերոսական էջեր են գրել անկախությունից եւ [...] Read More
Վոլոդյա Ստեփանյան՝ ավարտել է ՀԱԱՀ բակալավրիատն ու մասգիստրատուրան, հողաբարելավում մասնագիտացմամբ: Աշխատում է «Գրին ֆարմեր» ՍՊ ընկերությունում, որպես լաբորատորիայի ղեկավար, ագրոքիմիկոս, ոռոգման հանգույցի պատասխանատու: Կապը անդադար ամուր է պահում հարազատ՝ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի, սիրելի դասախոսների հետ. «Ճիշտն ասած՝ ճարտարապետաշինարարական էի ուզում ընդունվել: Հանգամանքների բերումով, պատահական ընտրությամբ հայտնվեցի Ագրարային համալսարանում: Սկզբում ծույլ է, չէի սովորում: Հետո՝ [...] Read More
Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ։ Այսօր ձեզ ողջունելու եւ շնորհավորելու շատ գեղեցիկ ու խորիմաստ առիթ ունեմ․ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հունվարի 24-ը նշում է որպես Կրթության միջազգային օր։ Տոնը միայն երկու տարվա պատմություն ունի, նշվում է սկսած 2018թ․-ից, բայց իր կարեւորությամբ եւ ընդգրկումով արդեն համաշխարհային երեւույթ է։ Ժամանակակից կրթությունը միայն դասավանդելն ու սովորելը չէ, դիպլոմն ու մասնագիտությունը [...] Read More
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝ բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին [...] Read More
Հուշագողություն ենք անում, հուշագողությո՛ւն. անցյալից խլում ու ետ ենք բերում մոռացումները… Ագրարային համալսարանում վերից վար, ավագից կրտսեր. ագահաբար «կորզում, թալանում» եւ «գողոնը» ի մի ենք բերում՝ մի փոքրիկ դրվագ, լուսավոր մի հուշ, հանիրավի մոռացված աշխատակցի անուն, խունացած լուսանկար: Հոբելյանական տարում հյուլե-հյուլե, երկյուղածությամբ հավաքում ենք մասունքները, որոնցով ավելի կամբողջանա բուհի 90-ամյա առինքնող պատկերը: Ուսումնական հարցերով պրոռեկտոր [...] Read More
Հունվարի 21-ին Ագրարային համալսարան էին այցելել Երևանի թիվ 157 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված այցի շրջանակներում նրանց ներկայացվեցին Ագրարային համալսարանի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ու բուհի ընձեռած կրթական հնարավորությունները: Աշակերտները այցելեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, EVN գինու ակադեմիա, Միջազգային կապերի դեպարտամենտ, ՀԱԱՀ Անասնաբուժական կլինիկա։ Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (https://www.usamvcluj.ro/eng/) անասնաբուժության կամ սննդագիտության ոլորտում 5 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Օֆելյա Տերտերյանին ([email protected]). անձնագրի [...] Read More
Կադաստրի կոմիտեի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոխհամաձայնության շրջանակում, 2020 թվականի հունվարի 15-ից Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտության 5-րդ կուրսի 5 ուսանող (լավագույնները) Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում անցնում է փորձուսուցում, հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու հեռանկարով: Այս շատ կարևոր քայլի նախաձեռնողը Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանն է, որը մինչեւ վերջերս [...] Read More