Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող):

Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին կամ իսպաներենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները։

Բակալավրիատի ուսանողները պետք է լինեն առնվազն երկրորդ կուրսն ավարտած, իսկ մագիստրատուրայի ուսանողները՝ առաջին։

Ասպիրանտուրայի ուսանողները կարող են մշակել իրենց թեզերը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միայն այն դասախոսների հետ, ովքեր անցյալում համագործակցել են ՀԱԱՀ-ի հետազոտողների հետ։

ՀԱԱՀ-ում ընտրվելու դեպքում, ուսանողները պետք է իրենց դիմումները ներկայացնեն նաեւ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի առցանց հարթակի միջոցով՝

http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818867normali.html

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել susanna.hayrapetyan3@gmail.com էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով,https://europa.eu/europass/en)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ

(https://docs.google.com/document/d/1ErJRkakJ3knT4a1ljXU17buJS5iROR6d/edit):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 9-ը:

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին կամ գրել susanna.hayrapetyan3@gmail.com հասցեով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։