Անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն

Ուշադրություն անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն

ՀԱԱՀ-ի և FAST հիմնադրամի (https://fast.foundation/) համագործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անվճար մասնակցելու Բրիտանական խորհրդի (https://www.britishcouncil.org.mz/en) կողմից տրամադրվող Learn English Select գործնական անգլերենի առցանց դասընթացին (մանրամասները՝ https://www.britishcouncil.org.mz/…/online/courses/select, դասընթացը հարկավոր կլինի ավարտել 4 ամսվա ընթացքում)։
Դիմելուց առաջ անպայման ծանոթացեք դասընթացի պայմաններին։
Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSey3XOcoVzLy0…/viewform։
Տեղերը խիստ սահմանափակ են (28 տեղ), այդ պատճառով գրանցված մասնակիցների անհրաժեշտ թվաքանակը լրանալուց անմիջապես հետո հայտադիմումն ինքնաբերաբար կփակվի։
Բոլոր գրանցվողները կստանան էլ․ նամակ՝ իրենց թեկնածության հաստատման վերաբերյալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – յուրաքանչյուր մասնակից պետք է լրացնի միայն մեկ հայտադիմում, անգլերենով։ Մեկից ավելի հայտերի կամ սխալներով լրացված տվյալների դեպքում դրանք հաշվի չեն առնվի։