Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR ծրագիր

Ագրարային համալսարանը հայտարարում է

Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը:
MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում:
Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար:
Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, այդ թվում Հայաստանի մասնակիցներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է։
Մանրամասներ՝ www.medfor.eu
Հարցերի դեպքում դիմել [email protected] էլ․ հասցեով։