Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման լրացուցիչ ընդունելություն

haytararutyun

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման լրացուցիչ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց համար:
Սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձիք փաստաթղթերը լրացնելու են բուհում դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ:
Դիմորդները ընդունելության համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) միջնակարգ կրթության ատեստատ կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով,
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) ներքոնշյալ կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ) (առկայության դեպքում),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

Լրացուցիչ տեղեկությունների համար մինչև սույն թվականի դեկտեմբերի 17-ը ներառյալ կարող եք դիմել ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը՝ 0900-1700,  1–ին մասնաշենք 321 սենյակ կամ  զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 012  58 58 28,  095 52 17 53: