Մրցույթ. Մագիստրանտների վերապատրաստում ABioNet ծրագրի շրջանակում

ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։

Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝

  • Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող),
  • Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։

Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.

  1. ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլ․հասցեով այն հիմնավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի մագիստրանտ է,
  2. անձնագրի պատճե,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պարտադիր պետք է նշել, թե որ համալսարանին և ինչ ժամկետով եք դիմում (կարող եք մի քանիսը նշել),
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով),
  5. բակալավրիատի ակադեմիական տեղեկագիր (հայերենով)՝ ՄՈԳ-ի պարտադիր նշմամբ,
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 17-ը:

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է վերապատրաստման ժամկետների փոփոխություն՝ ընդհուպ մինչև չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։