Նորություններ

egypt study abroad

Եգիպտոսում կայանալիք աշխատաժողովի հրավեր

Կահիրեում Գյուղատնտեսության Զարգացման Եգիպտական Միջազգային Կենտրոնը մեկ կրթաթոշակ տրամադրել է Հայաստանին: Ընտրված թեկնածուն կմասնակցի 2020թ. ընթացքում Կահիրեում կայանալիք գյուղական համայնքի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելու համար համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. • անգլերեն լեզվի իմացությունը (B2 մակարդակ) հաստատող փաստաթուղթ • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք կադրերից) • ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն) https://europass.cedefop.europa.eu/ [...] Read More
akunq gis

Բաց դաս` բաց երկնքի տակ

Հայտնի ճշմարտություն է. լսարանում հողաշինարար, հողային կադաստրի մասնագետ չես պատրաստի, որքան էլ ամուր հիմքերի վրա դրվեն տեսական գիտելիքները: Համալսարանի «Հողաշինարարության եւ հողային կադաստրի» ամբիոնի համար դասերի կազմակերպումը բնության գրկում դառնում է գործնական հմտություններ սերմանելու հիմնական ձեւերից մեկը: Այդ նպատակի համար լավագույն հիմք են հանդիսանում համալսարանի՝ տարբեր մարզերում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունները, որոնց արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ [...] Read More
auction

Աճուրդների հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի դեկտեմբերի 18-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More

Բնապահպանություն՝ բոլորի եւ յուրաքանչյուրի հոգսը

Բնապահպանական՝ ողջ աշխարհը համակած, ահագնացող խնդիրները կարոտ են համակողմանի ուսումնասիրության եւ լուծումներն էլ պետք է լինեն համապատասխանաբար՝ համընդգրկուն-համապարփակ, բոլորի միասնական ուժերով: Թերեւս սա էր պատճառը, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանը ուսանողներին «արտագնա» (դրսում դասախոսություններ ու դիտարկումներ կազմակերպելու փորձն այս ամբիոնում հաճախ է կիրառվում եւ լավ արդյունք է տալիս) քննարկման [...] Read More
hamalsaran

Կրթության դերը արդի աշխարհում

Դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի կունենա «Կրթության դերը արդի աշխարհում. կրթական մոդելներ, լսարանից մինչև իրական կյանք» թեմայով գիտաճանաչողական սեմինար: Սեմինարը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ կրթական գործընթացին մասնակից շահագրգիռ անձանց համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

ՀԱԱՀ-ի ղեկավարների եւ ուսանողների այցը Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ հաստատված եւ հաջողությամբ իրականացվող գործակցության շրջանակում դեկտեմբերի 4-7-ին ՀԱԱՀ-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելեց այդ համալսարան: Մի խումբ ուսանողներից բացի, պատվիրակության կազմում էին նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պետ Լիանա Վարդանյանը, այլք: ՀԱԱՀ-ի իրենց գործընկերներին [...] Read More
haytararutyun

Հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի նոյեմբերի 14-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային [...] Read More

Մեկնարկել են ՀԱԱՀ-ի 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները

Հոկտեմբերի 10-ին համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի նախագծի առաջին ափոփիչ քննարկումը՝ մասնակցությամբ ՀԱԱՀ-ի որակի գնահատման և ապահովման կենտրոնի աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների, մի քանի ամբիոնների վարիչների ու գիտական կենտրոնների ղեկավարների:Նախքան նախագծի քննարկումը, հանդիպման ներկաներն անդրադարձան ներբուհական ուղղահայաց և հորիզոնական մի շարք գործընթացների սկզբունքներին, մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներին ու գործիքազմին, ուսանողների [...] Read More
degradacvac hogheri verakangnum

Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։ Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների [...] Read More
meeting in the minisry

Քննարկվել են նախարարության և ԲՈւՀ-երի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 25-ին և հունիսի 28-ին տեղի են ունեցել քննարկում նախարարության և ԲՈւՀ-երի միջև՝ էկոլոգիական կրթության հարցերի վերաբերյալ։ Քննարկումը նպատակ ուներ պարզել ԲՈւՀ-երում էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների, դրանց առնչվող առարկաների, ծրագրերի, օգտագործվող գրականության, ինչպես նաև դասավանդվող մեթոդիկայի առանձնահատկությունները։ Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը, նախարարության [...] Read More