Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2022-2023 ուստարում 5 օր վերապատրաստման կամ համատեղ դասավանդման (4 ժամ)  եւ վերապատրաստման համար (2 տեղ)։

Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/download/160/en/EN_Convocatoria22-23.pdf։

Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալյադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը:

Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ՝ https://uvamobplus.uva.es/։ Վերջնաժամկետն է 2022 թ․-ի նոյեմբերի 15-ը:

Հիմնական անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետեւյալն է․

  • Նկար
  • Անձնագիր
  • EUROPASS ձեւաչափով CV (https://europass.cedefop.europa.eu/es/documents/curriculum-vitae)
  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր
  • Շարժունության համաձայնագիր (Mobility agreement) (ստորագրված)
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով դիմորդները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
  • Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի կողմից ստորագրված հայտարարագիր

Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):