Նորություններ

Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի մասին հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում» 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների  մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More

Գյուղատնտեսական դաշինքի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման և աննախադեպ պատերազմի աղետալի հետևանքներով: Պաշտոնական տվյալներով 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են ընդամենը 222.2 հազ. հեկտար, ինչը նշանակում է, որ հանրապետությունում առկա ընդհանուր վարելահողերի կեսից ավելին նպատակային չի օգտագործվում։ Պատերազմի հետևանքով մեծապես [...] Read More
TUSCA

Առցանց «Բաց դռների օր» Տուշայի համալսարանում (Իտալիա)

Սիրելի դասախոսներ և ուսանողներ ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգայի ագրարային համալսարանի գործընկեր Տուշայի համալսարանը կազմակերպում է <<Վիրտուալ բաց դռների օր>>, որը կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այս հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ համալսարանի առարկաների ցանկին, որն հարստացվել է անգլերեն նոր դասընթացներով։ Միջոցառման լեզուն անգլերենն է։ ✅Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc4uLwLwFMWj_qKYrTm77ALzzwT_OMGeB0SIDX2HYh7SUodgQ/viewform?pli=1&fbclid=IwAR1oa800YG90rtiMRTskUBxm7CzLuTMEfnBqAHZZYEgUMVS-yolpJjHOihY ?Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 8-ն է։ ✅Օրակարգ՝ https://drive.google.com/file/d/1L0qK-bHMTyhJIlTOUjTfkPfCcS8Xgd7Q/view?ths=true&fbclid=IwAR1_JlkVWt-S9j76cb6v6gZIiSKS-5Wq0MfQrqo-AnG4C-vImZSF3YkgHmI ✅Հանդիպումը [...] Read More

Ագրարային համալսարանը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը գործակցության հուշագիր են կնքել

Դեկտեմբերի 2-ին գործակցության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հուշագրով նախատեսվում է փորձի փոխանակման, ուսանողների փորձուսուցումների եւ ԱԱՏՄ եւ ՀԱԱՀ աշխատակիցների վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում գործակցության բավականին լայն շրջանակ: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ըստ արժանվույն գնահատելով ԱԱՏՄ-ի հետ կնքված հուշագիրը, շնորհակալություն հայտնեց ԱԱՏՄ-ի [...] Read More

ՀԱԱՀ ջերմատան բերքը՝ Հայրենիքի պաշտպաններին

Երբ ՀԱԱՀ նորարարական ջերմատանը հասունացավ վարունգի առաջին բերքը, դրա հասցեատերը դարձավ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնը: Ջերմատան պատասխանատուների եւ ուսանողների միահամուռ կարծիքով, արդիական տեխնոլոգիաներով աճեցված առողջ բերքը, բնականաբար որպես նվիրատվություն, կենտրոնում բուժվող մեր հերոսներից ավելի արժանավոր հասցեատեր դժվար է պատկերացնել: Վարունգի բերքահավաքը շարունակվում է, եւ սկսել է հասունանալ նաեւ լոլիկը: Ջերմատան գլխավոր խորհրդատու, ՀԱԱՀ դասախոս Արամ [...] Read More

Ռեկտորների խորհրդաժողով՝ Վայհենշտեֆան Թրիսդորֆի համալսարանի նախաձեռնությամբ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախաձեռնած Ռեկտորների հեռավար խորհրդաժողովը՝ շուրջ 30 երկրների շուրջ 40 գործընկեր համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր համալսարանից խորհրդաժողովին մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը։ Խորհրդաժողովը, որը մեկնարկեց ՎԹԿԳ համալսարանի նախագահ դոկտ․ Էրիկ Վույեի ողջույնի խոսքով, քննարկեց գործընկեր համալսարաններում թագաժահրի [...] Read More

ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հայտարարել է ստարտափերի հաջորդ մրցույթը

ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, Nation in Action հարթակի հետ համատեղ  հայտարարել է ագրոտեխնոլոգիական ստարտափերի արդեն 3-րդ մրցույթը, որը տեղի կունենա 2021թ․ փետրվարի 19-ին։ Նպատակը, ինչպես միշտ՝ նորարարական լուծումներով գյուղատնտեսության զարգացումը խթանելն է։ Ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանի խոսքով, մրցույթին կարող են մասնակցել նախասաղմնային, սաղմնային եւ հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 35․000 եվրո [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի դեկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայտերի ներկայացման հրավեր

Հայտերի ներկայացման հրավեր Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագիր՝ «Կրթության բարելավում» ծրագիր ՎԶՄԲ Վարկ No.  8342-AM; ՄԶԸ Փոխառություն No.5387-AM Պայմանագրի համարը՝ NCB-ANAU-1/2020 Պայմանագրի անվանումը՝ Կլինիկայի համար սարքավորումներ և մուլյաժների մատակարարում Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել  No.NCB-ՀԱԱՀ-1/2020 պայմանագրի շրջանակներում Կլինիկայի համար սարքավորումների և [...] Read More

Լեզվի անվճար առցանց փոխանակման ծրագիր

Հաշվի առնելով այն, որ Covid-19 համավարակը նոր և անորոշ տեսարան է ստեղծում արտերկրում ուսման և շարժունության միջազգային ծրագրերի ոլորտում և հատկապես ազդում է երկրորդ լեզվի ուսուցման վրա, մեր համալսարանի գործընկեր և միջազգային մակարդակի իսպաներենի և մշակույթի դասավանդման առաջատար կենտրոններից մեկը հանդիսացող Գրանադայի համալսարանի (Իսպանիա) Ժամանակակից Լեզուների Կենտրոնը նախաձեռնել է լեզվի անվճար առցանց փոխանակման ծրագիր, որը [...] Read More