Աշնանային ծառատունկ Ագրարայինում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան 2-րդ մասնաշենքի բակը մարդաշատ էր՝ ինչպես աշխատանքային օրերին: Ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ բուհի ուսանողներն իրականացնում էին հերթական ծառատունկը եւ, որ շատ կարեւոր է՝ նախորդ անգամ տնկված ծառերի խնամք եւ ագրոտեխնիկական այլ միջոցառումներ: Նրանք նաեւ բակը բարեկարգեցին:

Նախաձեռնության նպատակը, սակայն, միայն նշվածով չի սահմանափակվում, այլ նաեւ ներառում է ուսանողների շրջանում շրջակա միջավայրը պահպանելու կարևորության գիտակցման սերմանումը։

Ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում նախաձեռնությանն արձագանքած բոլոր ուսանողներին եւ հավաստիացնում, որ համալսարանի 1-ին եւ 2-րդ մասնաշենքերին հարող այգիները շարունակաբար կմնան ուսանողների մասնագիտական խնամքի ծիրում: