Էկոնոմետրիկայի ներածության դասընթաց

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 13:00-ին 1 ժամ տեւողությամբ կազմակերպվում է «Էկոնոմետրիկայի ներածություն» դասընթաց: Այն նախատեսված է դասախոսների, մասնագետների եւ ասպիրանտների ու հայցորդների համար:

Դասընթացը վարելու է Չեխիայի Չարլզ համալսարանի դոկտորանտ Լուսինե Դավթյանը: Դասընթացը կազմակերպվելու է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ա լսարանում:

Դեկանատը տեղեկացնում է ամբիոններին, որ մինչեւ հոկտեմբերի 25-ը ժամը 14:00-ն դեկան Էդուարդ Ղազարյանին ներկայացնեն մասնակցելու ցանկություն ունեցող դասախոսների/աշխատակիցների անունները: